10 փաստ․ Գեոմագնիսական դաշտի ազդեցությունը՝ մարդկության առողջության վրա

https://eco.am/10-%d6%83%d5%a1%d5%bd%d5%bf%e2%80%a4-%d5%a3%d5%a5%d5%b8%d5%b4%d5%a1%d5%a3%d5%b6%d5%ab%d5%bd%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a4%d5%a1%d5%b7%d5%bf%d5%ab-%d5%a1%d5%a6%d5%a4%d5%a5%d6%81%d5%b8%d6%82%d5%a9/

Օդերևութաբանական փոփոխությունները ազդեցություն են թողնում նաև մարդու ինքնազգացողության ու առողջական վիճակի վրա։ Eco.am սոցիալական հարթակն այսօր կանդրադառնա գեոմագնիսական դաշտի փոփոխության արդյունքում մարդկության առողջության վրա թողած հետևանքներին և ազդեցությանը։

Երկրի մագնիսականության ուսումնասիրման հիմքում ընկած են մագնիսական չափումները, որոնք կատարվում են տարբեր եղանակներով ու սարքերով՝ կողմնացույցով, մագնիսական թեոդոլիտով ու կշեռքով, մագնիսաչափով, Երկրի արհեստական արբանյակով։

Երկրի մագնիսականության հետազոտումը հնարավորություն է տալիս կանխատեսել նաև ճառագայթման վիճակը մերձերկրյա տարածությունում տիեզերական թռիչքների ծրագրման ժամանակ։ Գեոմագնիսակիան դաշտը ձևավորվում է երկրագնդի արտաքին միջուկում, որտեղ առկա երկաթի հեղուկի մեջ հոսող էլեկտրական հոսանքները կոնվեկտիվ շարժումների հետևանքով առաջացնում են մագնիսական դաշտ, որն էլ իր հերթին տարածվում է Երկրի շուրջ (միջուկում ջերմաստիճանը հասնում է մինչև 5700°C): Այն գոյություն ունեցող հաստատուն և փոփոխական դաշտ է, որը ձգվում է տարածության մեջ՝ դիմագրավելով արեգակնային քամուն։

Գեոմագնիսական դաշտն օգտագործում են նաև որոշ կենդանիներ, ինչպիսիք են՝ թռչունները, երկկենցաղները և որոշ սողուններ։ Այն որպես կողմնորոշիչ օգտագործում են միգրացիոն ժամանակահատվածներում տեղանքում ճիշտ կողմնորոշվելու համար։

Օդերևութաբանական փոփոխությունների հանդեպ բարձր զգայունությունը դրսևորվում է՝

1․ անձրևից կամ ձյան տեղումներից առաջ կամ հետո,

2․ մագնիսային փոթորիկների և արևի վրա բռնկումների ժամանակ մթնոլորտային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով:

Մետեոկախվածություն ունեցող մարդիկ եղանակի փոփոխությունից կարող են ունենալ՝

1․ գլխապտույտ,

2․ արյան ճնշման կտրուկ տատանումներ,

3․ գլխացավ և հոդացավ,

4․ հոգնածություն,

5․քնկոտություն կամ հակառակը` անքնություն,

6․նյարդայնությունն ամպրոպից առաջ նույնպես կարելի է դասել եղանակային փոփոխությունների հանդեպ զգայունության նշաններին:

Մագնիսային փոթորիկների ժամանակ կրճատվում է՝

1․ մելատոնինի արտադրությունը, որը պատասխանատու է օրվա կենսառիթմերի և իմունիտետի համար:

2․Խախտվում է հորմոնային բալանսը, իսկ դրա հետ մեկտեղ վեգետատիվ նյարդային համակարգի սիմպատիկ և պարասիմպատիկ բաժինները: Որոշ մարդկանց մոտ դա հանգեցնում է արյան ճնշման բարձրացման և սրտի արագ աշխատանքին, մյուսների մոտ միանգամայն հակառակ պատկերն է գրանցվում:

Հաստատված է, որ՝

1․գեոմագնիսական ակտիվության շրջանում փոխվում են նաև արյան հատկությունները:

2․Ավելանում է մածուցիկությունը` որոշ դեպքերում գրեթե 5 անգամ, էրիտրոցտները կպչում են իրար, իսկ արյան հոսքը դանդաղում է:

3․Արյան խտացման հետևանքով խախտվում է նաև թթվածնի փոխանակումն ամբողջ օրգանիզմում:

4․Թթվածնի պակասից տուժում են ուղեղը, սիրտը և նյարդային վերջույթները: Այստեղից էլ առաջանում են՝ գլխացավ, հոդացավ, դեպրեսիվ վիճակ, քնկոտություն կամ, հակառակը, անքնություն, աշխատունակության անկում:

5․Սրտամկանի կաթվածի, հիպերտոնիկ կրիզների և ինսուլտների մոտ 70%-ը տեղի է ունենում արևային փոթորիկների օրերին:

6․ Արևային ակտիվության ուժեղ աճը կարող է հանգեցնել ուղեղի աշխատանքի անդառնալի խափանման, քանի որ ուղեղն, ըստ էության, բարդ էլեկտրամագնիսային, կենսաքիմիական և մեխանիկական կազմություն ունի:

7․Նկատվել է, որ Արեգակի վրա բռնկումների հաջորդ օրը 4-5 անգամ աճում է ինքնասպանությունների քանակը:

8․ Ուշագրավ է նաև այն փաստը, որ շատերն արձագանքում են ոչ թե մագնիսային փոթորկին, այլ դրանից 1-2 օր առաջ` արձագանքելով բռնկումներին Արեգակի վրա:

9․ Բնակչության մոտ 50 տոկոսը հարմարվում են, այսինքն զրոյացնում են միմյանց հաջորդող մագնիսային փոթորիկների ազդեցությունը:

10․ Տարիքի հետ մետեոկախվածությունն աճում է: Կանայք ավելի զգայուն են մագնիսային դաշտի տատանումների հանդեպ:

Սրտանոթային հիվանդություններից տառապող մարդիկ այդ օրերին պետք է ուշադիր լինեն իրենց ինքնազգացողության հանդեպ`

1․ արյան ճնշման,

2․սրտի ռիթմին,

3․անհրաժեշտության դեպքում ընդունեն բժիշկի նշանակած դեղորայքը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով