Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում Երևանում և որոշ մարզերում, փոշու պարունակությունը կրկին գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Երևանում, մասնավորապես Կենտրոն վարչական շրջանում, փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում Նոր Նորքում՝ նոյեմբերի 3-ին, 4-ին, 7-9-ը և Արաբկիրում՝ նոյեմբերի 3-ին։
Իսկ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Նոր Նորքում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Շենգավիթում նոյեմբերի 5-ին։
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝
1․ Արարատում հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 3-ին և 4-ին,
2․ Հրազդանում՝ հոկտեմբերի 30-նոյեմբերի 5-ը,
3․ Վանաձորում՝ նոյեմբերի 3-ին և 5-ին,
4․ Ալավերդիում՝ նոյեմբերի 1-ին և 2-ին։






Թողնել մեկնաբանություն