Հոկտեմբերի 4-ը Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է։ Կենդանիների պաշտպանության օր հռչակվել է 1931թ. Ֆլորենցիայում, բնության պահպանության շարժման կողմնակիցների կողմից կազմակերպված միջազգային համագումարի ժամանակ: Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրվա անցկացման ամսաթիվը պատահական չէր ընտրված։ Հոկտեմբերի 4-ը կաթոլիկ եկեղեցու սրբերից ամենահարգվածներից մեկի՝ Ֆրանցիսկ Ասսիզեցու հիշատակի օրն է։ Ֆրանցիսկ Ասսիզեցին համարվում է կենդանիների խնամակալը, այդ պատճառով էլ համագումարի մասնակիցները ընտրեցին այդ օրը։ Այդ օրը շատ երկրների կենդանիների պաշտպանության կազմակերպություններ իրենց պատրաստակամությունը հայտնեցին ամեն տարի նշելու այդ օրը և կազմակերպելու բազմազան զանգվածային միջոցառումներ`ուղղված մարդկանց մոտ յուրաքանչյուր կենդանի արարածի նկատմամբ պատասխանատվության զգացողության դաստիարակմանը:
Օրվա անցկացման գաղափարը ընդունվեց ամբողջ աշխարհում։ Տարբեր երկրների կենդանապաշտպան կառույցներն ամեն տարի այս օրն իրականացնում են տարաբնույթ զանգվածային միջոցառումներ և ակցիաներ:
Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) տվյալների ՝ ամեն ժամ Երկիր մոլորակի վրա անհետանում է երեք կենդանատեսակ, իսկ օրական կտրվածքով՝ բուսական և կենդանական աշխարհի 70 տեսակ: Ըստ այդ տվյալների, մոտ ապագայում առհասարակ կդադարի գոյություն ունենալ բուսական և կենդանական աշխարհի բոլոր տեսակների մեկ քառորդը:






Թողնել մեկնաբանություն