Սևանա լճի մակարդակը վերջին մեկ շաբաթվա ընթացքում 3սմ-ով իջել է

https://eco.am/%d5%bd%d6%87%d5%a1%d5%b6%d5%a1-%d5%ac%d5%b3%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%af%d5%a1%d6%80%d5%a4%d5%a1%d5%af%d5%a8-%d5%be%d5%a5%d6%80%d5%bb%d5%ab%d5%b6-%d5%b4%d5%a5%d5%af-%d5%b7%d5%a1%d5%a2%d5%a1%d5%a9%d5%be/

Սևանա լճի մակարդակը օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում իջել է 3սմ-ով և կազմել` 1900.54մ, այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ Ըստ տեղեկատվության, անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 6սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 11սմ-ով։

Ոռոգման նպատակով՝ Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 9.553մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ հունիսի 3-ից սեպտեմբերի 4-ը ներառյալ՝ 152.122մլն. մ³:

Արփա-Սևան ջրատարով օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.686մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 4-ը ներառյալ՝ 153.032մլն. մ³:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով