10 քայլ․ ինչպե՞ս նվազեցնել աղետի հետևանքով օդի ավազանի աղտոտվածության վտանգները

https://eco.am/10-%d6%84%d5%a1%d5%b5%d5%ac%e2%80%a4-%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%9e%d5%bd-%d5%b6%d5%be%d5%a1%d5%a6%d5%a5%d6%81%d5%b6%d5%a5%d5%ac-%d5%a1%d5%b2%d5%a5%d5%bf%d5%ab-%d5%b0%d5%a5%d5%bf%d6%87%d5%a1/

Վերջին օրերին օդերևութաբաններն ու էկոլոգներն ահազանգում են, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած աղետալի պայթյունն առավել բարդացրեց առանց այդ էլ նորմայի սահմանները գերազանցած օդի ավազանի աղտոտվածությունը։ ԵՊԲՀ Հիգիենա և էկոլոգիա ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինա Վարդանյանն իր մշակած 10 օգտակար քայլերով, հորդորում է համաքաղաքացիներին նվազեցնել աղետի հետևանքով առաջացած օդի աղտոտվածության վտանգները

1․ Խուսափեք վաղ առավոտյան լինել դրսում։ Օրվա այս ժամին օդում սմոգի առավելագույն քանակն է։

2․ Հնարավորինս քիչ դրսում եղեք, հատկապես շոգ ժամերին։

3․ Եթե պետք է դուրս գաք փողոց, ապա թոքային, սիրտ-անոթային, ալերգիկ հիվանդություններով տառապողները պետք է իրենց հետ վերցնեն անհրաժեշտ դեղամիջոցները։

4․ Մի՛ բացեք պատուհանները, հատկապես գիշերը և վաղ առավոտյան, հնարավորության դեպքում օգտագործեք օդորակման և օդի մաքրման համակարգեր:

5․ Պատուհաններին կախեք խոնավ շորեր և պարբերաբար փոխեք։

6․ Կատարեք բնակելի և աշխատանքային տարածքներում խոնավ մաքրում։ Օգտակար է նաև ջրով տարաներ դնել՝ օդի խոնավությունը բարձրացնելու համար։

7․  Ողողեք քիթը և կոկորդը:

8․ Օրական մի քանի անգամ ցնցուղ ընդունեք։

9․ Սահմանափակեք ֆիզիկական ակտիվությունը։

10․ Եթե առկա է ծուխ՝ կրեք պաշտպանիչ դիմակներ, որոնք պետք է խոնավացնել, իսկ պատուհանների ու դռների բացվածքները խոնավ շորով մեկուսացնել։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով