Ինչու իտալացիները չեն ճարպակալում․մանրամասնում է սննդաբանը

https://eco.am/7957-2/

«Ինչու՞ են Իտալիայում ճարպակալման թվերը մնում միջին մակարդակի վրա (ճարպակալում՝ 19.9%) և չեն հասնում օրինակ՝ ԱՄՆ-ի կամ Կանադայի (մոտ 40%) թվերին, չնայած,  որ այստեղ սնունդը աշխարհի ամենահամեղներից մեկն է»,- նման հարցադրում է արել բժիշկ –սննդաբան Լիդիա Այվազյանն ու վերլուծելով գտել է 5 հիմնական պատճառ:

«Այս թեմայի հետ կապված մտքերը բազմաթիվ են։ Արդեն մի քանի անգամ լինելով Իտալիայում ու հենց իտալացիների հետ ժամանակ անցկացնելով, փորձել եմ դուրս բերել պատճառները»,- նշում է սննդաբանն ու թվարկում․

1․Իտալացիները ունեն հստակ ուտելու ռեժիմ՝ միշտ նախաճաշում են՝ հիմնականում կապուչինո կռուասանով։ Ճաշում են 12:00-ին և ընթրիք են անում ձմռանը 17-20:00, ամռանը 19:00- 21:00:

2․Քաղցր ըմպելիքները գրեթե մոռացության են մատնված։ Որևէ տեղ սննդընդունման ժամանակ չես տեսնի սննդի շուրջ հավաքված քաղցր ըմպելիքներ։ Հետևաբար դատարկ կալորիաները տեղ չունեն նրանց օրգանիզմում։ Պիցցայի հետ գազավորված հեղուկը միայն ջուրն է։

3․Ալկոհոլ

Չեն խմում գարեջուր, չեն խմում պինդ ալկոհոլային խմիչքներ։ Թվում է թե գինի շատ են օգտագործում, բայց երեկոյի ընթացքում 1-2 գավաթը չեն գերազանցում։

4․Քիչ են օգտագործում պատրաստի (կիսաֆաբրիկատ) սնունդ, շատ ժամանակ են տրամադրում սնունդը պատրաստելուն։ Հետևաբար արագ սնունդը ևս նվազում է սննդակարգում։

5․Սննդընդունումը գեղեցիկ ծես է, ընթրում կամ ճաշում են ընտանիքով, ուտում են երկար և համեղ։ Սա շատ կարևոր է, հասկանալու և տեսնելու համար թե ի՞նչ ես ուտում և ինչու՞։ Հետևաբար հագենում է ոչ միայն ստամոքսը, նաև ուղեղը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։