Ով է Կենդանաբանական այգու տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատարը

https://eco.am/%d5%b8%d5%be-%d5%a7-%d5%af%d5%a5%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b5%d5%a3%d5%b8%d6%82-%d5%bf%d5%b6%d6%85%d6%80%d5%a5%d5%b6%d5%ab-%d5%b6%d5%b8%d6%80/

Երևանի Կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանն օրերս  սեփական դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից։ Ոլորտի մասնագետները՝ կենդանաբաններն ու անասնաբույժները, միաբերան պնդում էին, որ նոր նշանակվող անձը չպետք է ոլորտից հեռու լինի։

Այսօր, սակայն Երևանի Կենդանաբանական այգու ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նորք-Մարաշ վարչական շրջանի նախկին ղեկավար էդմոնդ Ղազարյանը:

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Կենդանաբանական այգու աշխատակազմին տնօրենի նոր ժ/պ Էդմոն Ղազարյանին ներկայացնելիս ընդգծել է, որ ոլորտը կանոնակարգելու համար այգին առաջին հերթին պետք է լավ կառավարիչ ունենա․ «Այն խնդիրները, որոնք այսօր առկա են Կենդանաբանական այգում, պահանջում են արդյունավետ կառավարում, ամենօրյա վերահսկողություն ու հետևողական աշխատանք: Ինչ վերաբերում է մասնագիտական հարցերին, ապա առաջիկայում այգին կունենա նաև նոր փոխտնօրեն, և ձևավորված կառավարման խորհրդի հետ համատեղ, համոզված եմ, կգտնենք արդյունավետ լուծումներ»,- ասել է քաղաքապետը։

Կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդմոնդ Ղազարյանը 2006-2010թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի «Հայբուսակ» համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 2017թ. ավարտել է Club Class անգլերեն լեզվի դասընթացը (Մեծ Բրիտանիա, Լոնդոն): 2004-2010թթ. աշխատել է «Կարուշ» ՍՊԸում որպես գլխավոր տնօրեն: 2010-2016թթ. հիմնադրել է «Գրանդ Լեվլ» ՍՊԸ-ն եւ աշխատել որպես տնօրեն (ՌԴ): 2019թ. հիմնադրել է «Գրանդ Միլկ» ՍՊԸ-ն եւ աշխատել որպես հիմնադիր տնօրեն:

2019թ. նշանակվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ: 2020թ. ապրիլի 22-ին նշանակվել է Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար: 2022թ. հունվարի 24-ին վերանշանակվել է նույն պաշտոնում:

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով