«Անազատության մեջ պահվող կենդանիների համեմատ կրկեսի կենդանիները երկարակյաց են»․ անասնաբույժ

https://eco.am/%d5%a1%d5%b6%d5%a1%d5%a6%d5%a1%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%a5%d5%bb-%d5%ba%d5%a1%d5%b0%d5%be%d5%b8%d5%b2-%d5%af%d5%a5%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b6%d5%ab%d5%b6%d5%a5%d6%80/

Այսուհետ վայրի կենդանական տեսակների օգտագործումը՝ հայկական կրկեսներում, արգելված է ՀՀ օրենքով։ Նախորդ շաբաթ Ազգային ժողովը, երկրորդ ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը։ Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է ՀՀ կենդանական աշխարհի օբյեկտների պաշպանության, պահպանության, վերարտադրության և կայուն օգտագործման գործընթացի, անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում Կարմիր գրքում գրանցված կենդանիները պահելու, օգտագործելու իրավահարաբերությունների կանոնակարգման և վարչարարության նվազեցման պահանջով, ինչպես նաև ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության  մասին կոնվենցիայով ստանձնած ՀՀ պարտավորություններով։

«Բնության մեջ կամ անազատության մեջ պահվող կենդանիների համեմատ` աշխարհում կրկեսների կենդանիները ռեկորդակիր են` իրենց կյանքի տևողության երկարակեցությամբ»,- Eco.am սոցիալական հարթակի հետ զրույցում ասաց անասնաբույժ Անուշ Ռաֆայելյանը:

Ըստ զրուցակցի, միանշանակ ասել, թե կրկեսներում բոլոր կենդանիներին տանջում են, սխալ է․ «Կենդանիները կրկեսներում զբաղվածություն ունեն, իսկ անազատության մեջ պահվող կենդանիների խնդիրը զբաղվածության պակասն է, որ իրենք չգիտեն, թե ինչ անեն: Կոպիտ ասած` կրկեսի կենդանիներն ունեն իրենց բնականոն ռիթմը կյանքի ու ռեժիմը, ինչը բերում է նրան, որ իրենք բավականին երկարակյաց են»,- ասաց անասնաբույժն ու անդրադառնալով ընդունած օրենիքն նկատեց․ «Այսինքն` շներին կարելի՞ է տանջել, իսկ առյուծներին չի՞ կարելի»,- հռետորական հարցով եզրափակեց զրուցակիցը։

 

 

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով