Արաբ գիտնականները մշակել են տեխնոլոգիա, որը հնարավորություն կտա անապատում ստանալ և՛ ջուր, և՛ էլեկտրականություն

https://eco.am/%d5%a1%d6%80%d5%a1%d5%a2-%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%b4%d5%b7%d5%a1%d5%af%d5%a5%d5%ac-%d5%a5%d5%b6-%d5%bf%d5%a5%d5%ad%d5%b6%d5%b8%d5%ac%d5%b8%d5%a3/

Սաուդյան Արաբիայի Աբդուլլահ թագավորի անվան գիտության և տեխնոլոգիայի համալսարանի (KAUST) գիտնականների թիմը հայտնել է գյուղատնտեսական-ֆոտովոլտային (agrophotovoltaic) էներգետիկայի ոլորտում զարգացման զգալի առաջընթացի մասին: Այն իրենից ենթադրում է անապատային տարածքի համար նախատեսված այնպիսի կայանքների ստեղծում, որոնք միաժամանակ և՛ էներգիա կարտադրեն և՛ ջուր կհավաքեն՝ բույսերը ջրելու համար և համակարգը հովացնելու համար։ Տեխնոլոգիան ստացել է WEC2P անվանումը և հաջողությամբ անցել է առաջին փորձարկումները։

WEC2P-ը հիմնված է հատուկ հիդրոգելի վրա, որն արդյունավետորեն կարողանում է անապատի օդից խոնավություն կուտակել, իսկ արևային մարտկոցի հետ համատեղ վերածվում է արդյունավետ ջրագեներատորի։

Գիշերը հիդրոգելը կլանում է խոնավությունը, իսկ երբ ցերեկը շահագործման ընթացքում վահանակը տաքանում է, այն գործում է որպես հովացման համակարգ։ Արևային վահանակը հիդրոգելով հովացնելը հնարավորություն է տվել բարձրացնել դրա արդյունավետությունը 9,9 %-ով։

Փորձարկման ժամանակ 1մմակերես ունեցող արևային վահանակը երկու շաբաթվա ընթացքում արտադրվել է 1519 Վտ/ժ էներգիա և 2 լիտր ջուր: Հավաքված ջուրն անմիջապես մտել է սպանախի տնկիներով խցիկը։ Տնկված 60 սերմերից 57-ը բողբոջել են, իսկ փորձի ավարտին մի քանիսն աճել են մինչև 18 սմ: Փորձարկումն իրականացվել է հունիսին՝ երկրի  ամենաշոգ շրջանում։

Այժմ արաբ գիտնականները հիդրոգելի նոր տարբերակ են մշակում, որը կարող է ավելի շատ խոնավություն կլանել և զուգահեռաբար պատրաստում են մեկ տարի տևողությամբ լայնածավալ փորձ։

Գիտական հոդվածը հրապարակվել է Cell Reports Physical Science ամսագրում։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։