«ՀՀ էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարները. վերականգնվող էներգետիկան որպես էներգետիկ հիմնախնդիրների լուծման հիմնասյուն»․դասընթաց Վանաձորում

https://eco.am/%d5%b0%d5%b0-%d5%a7%d5%b6%d5%a5%d6%80%d5%a3%d5%a5%d5%bf%d5%ab%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af%d5%a1%d6%80%d5%a3%d5%ab-%d5%a6%d5%a1%d6%80%d5%a3%d5%a1%d6%81%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a5-2/

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և  Հանուն Մարդկային Կայուն Զարգացման ՀԿ-ի  համատեղ ջանքերով հոկտեմբերի 15-17-ը Վանաձորում կազմակերպվել էր «ՀՀ էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարները. վերականգնվող էներգետիկան որպես էներգետիկ հիմնախնդիրների լուծման հիմնասյուն» խորագիրը կրող եռօրյա դասընթացների 2-րդ փուլը:
Դասընթացը նվիրված էր ՀՀ էներգետիկ համակարգի հիմախնդիրներին և լուծման հավանական ուղիներին: Առանցքում դիտարկվեցին վերականգնվող և այլընտրանքային էներգետիկայի և էներգախնայողության հիմնահարցերը, ՀՀ ռազմավարական ծրագրերը և զարգացումների հավանական սցենարները:

Ծրագիրը բաղկացած էր տեսական և գործնական բաժիններից, ինչպես նաև՝ ոլորտային օբյեկտներ այցելություններից, այդ թվում՝  հողմակայան, արևային ֆոտովոլտային կայաններ և այլն: Դասընթացը վարում էին ոլորտի մասնագետներ՝   «ԷԿՈՌԱԴԱՐ» բնապահպանական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և Կենսաբազմազանության և քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Վահագն Սարգսյանը, «Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն»  հիմնադրամի տնօրեն, ճարտարագիտական համալսարանի դասախոս Խաչիկ Սահակյանը և «Բիոսոֆիա» առողջապահության, բնապահպանության և գյուղատնտեսության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Պետրոսյանը։
Ծրագրին մասնակցում էին Լոռու մարզի ՏԻՄ ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության ներկայացուցիչներ,  ուսանողներ և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով