Մաշկի մաքրությունը պահպանելու համար ամենասովորական միջոցը ջուրն է։ Մաշկն ամենից լավ ընդունում է անձրևային և ձյան ջրերը, այսինքն՝ փափուկ ջրերը։
Ամռանն առավել ցուցված են արևային լոգանքները, քանի որ ուլտրամանուշակագույն ճառագայթները նպաստում են մաշկի լավացմանն ու արյան ճիշտ շրջանառությանը։
Eco.am-ն առաջարկում է, օգտվելով հայաստանյան արևի բարիքներից, պարբերաբար ընդունեք արևային լոգանքներ։
Արևային լոգանքները, համապատասխանաբար ուլտրամանուշակագույն ճառագայթահարումը, չափազանց օգտակար են օրգանիզմի և հատկապես մաշկի համար։ Դրանց ազդեցությունից արյան կազմը լավանում է, բարձրանում է հեմոգլոբինի մակարդակը, օրգանիզմի պաշտպանական ուժերը և իմունիտետը վարակիչ հիվանդությունների նկատմամբ բարձրանում են։
1․ Լավանում է նյարդային համակարգը և ներքին սեկցիայի՝ վահանաձև, մակերիկամների և սեռական գեղձերի գործունեությունը։
2․ Նյութերի փոփոխանակությունը բարձրանում է։ Արևի ճառագայթների ազդեցությունից մաշկի վրա եղած մանրէների մեծ մասը ոչնչանում է։
3․ Ուլտրամանուշակագույն ճառագայթները թեթևակիորեն լայնացնում են մաշկի արյան անոթները, լավացնում արյան շրջանառությունը։
4․ Օրգանիզմի համար մեծ նշանակություն ունեցող մաշկային պիգմենտի պարունակությունն ավելանում է։
5․ Քրտնագեղձերի և ճարպագեղձերի գործունեությունն ուժեղանում է։
6․ Թառամած, անգույն և հատկապես չոր մաշկը թարմանում է, դառնում առաձգական, հարթ, էլաստիկ և առավել կայուն, իսկ շոկոլադի գույնի մաշկը մարմնին տալիս է առավել գեղեցիկ տեսք։
Որսացե՛ք արևի ճառագայթները
Արևի ճառագայթներից պետք է օգտվել խելացիորեն, արևի տակ արկարատև մնալու դեպքում, եթե չեք կարողացել հարմարվել դրանց, կարող են առաջանալ գլխացավեր, գրգռվածություն, այրվածքներ, արևահարություն և այլ բարդություններ։
Արևային լոգանքներն առավել օգտակար են սարերում կամ ծովի մոտ։ Դրանց չի կարելի դիմել ուտելուց անմիջապես հետո կամ քաղցած ստամոքսին։
Օդի ջերմաստիճանը պետք է լինի ոչ պակաս, քան 15-18 աստիճան։ Ճառագայթահարումն առավել օգտակար է ժամը 9-ի և 12-ի միջև։
Ամառային շոգ օրերին՝ 12։00-ից- 15։00-ն չպետք է դիմել արևային լոգանքներին։
Ճառագայթահարումը պետք է սկսվի արևի տակ հանված վիճակում մնալուց սկսած 10-15 րոպե, ամեն օր աստիճանաբար երկարացնելով մի քանի րոպեով։
Կարևոր է
Ավելի քան 2-3 ժամ տևող արևային լոգանքները օրգանիզմի համար օգտակար չեն և այն հյուծում են։ Նախքան ճառագայթահարմանն անցնելը անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ, քանզի արևային լոգանքներն ակտիվանցնում են մի շարք հիվանդություններ։






Թողնել մեկնաբանություն