Թերևս, մաշկի խնամքի հարցում արդեն խոսել ենք կոսմետիկ կավի օգտակարության մասին, սակայն չանտեսենք, որ այն կարող է նաև հակառակ ազդեցությունն ունենալ։ Դրա համար, մինչ կավը որպես կոսմետիկ դիմակ օգտագործելը հարկավոր է պարզել ձեր մաշկի անհատական զգայունությունը՝ կավի նկատմամբ։ Թեպետ, նման դեպքեր հազվադեպ են լինում, բայց ինչպես կոսմետիկ միջոցները, այնպես էլ կավը կարող է ալերգիկ երևույթների պատճառ դառնալ։
Կավով կոսմետիկայի հակացուցումները կախված է ոչ միայն կավի տեսակից կամ քանակից, այլ նաև կոսմետիկայում առկա մյուս բաղադրամասերից։ Մեր ուշադրությունն այսօր կենտրոնացնենք հենց կավի հետ կապված հակացուցումների վրա։ Այնպես որ, կավից պետք է զգուշանալ 3 պատճառով․
1․ Սուր մաշկային հիվանդություններ ունենալու դեպքում՝ Փսորիազ, Էկզեմա և այլն։
2․ Մաշկի վրա առկա թարմ վերքեր ու վնասվածքներ ունենալու դեպքում։
3․ Բարձր ջերմություն, անգամ թեթև հարբուխ ունենալու դեպքում պետք է զգուշանալ կավի օգտագործումից։ Քանի որ օրգանիզմի անկայուն վիճակից կավը կարող է առաջացնել ալերգիկ երևույթներ։
Կոսմետիկ կավն ունի նաև բուժիչ հատկություններ
Վնասվածքների (և մկանի ձգումների) դեպքում օրը 2 անգամ 2-3 ժամով վնասված հատվածին սառը ջրով բացված կավով թրջոցներ դրեք:
Հարբուխի դեպքում օրը 3-4 անգամ 20 րոպեանոց թրջոցներ դրեք կավով: Ջրով բացված կավը պետք է 40 աստիճան տաքության լինի: Թրջոցը դրեք ճակատային և քթի հատվածներում:
Հայմորիտի դեպքում նույն թրջոցը դրեք քթանցքի աջ և ձախ կողմերում:
Ատամնացավի դեպքում օգտակար է կավով և ջրով պատրաստված փոքրիկ գնդիկը (մարմնի ջերմաստիճանի) տեղադրել ցավող ատամի կողմից` լնդի վրա: Միաժամանակ կարող եք տաք կավը ծոծրակի վրա քսել:
Կավով կոմպրեսները և թրջոցները օգտակար են հոդերի և ողնաշարային հիվանդությունների դեպքում:
Ի դեպ, հարկ է նշել, որ բարձրակարգ առողջարաններում կավը մշտապես օգտագործվում է բուժումների նպատակով: Ինչպես նաև կավով լոգանքներ են կազմակերպվում:
Դե ինչ, տնային պայմաններում դուք ևս կարող եք կոսմետիկ կավն օգտագործել իր բոլոր հնարավորություններով։






Թողնել մեկնաբանություն