Հիմնադրման օրից Eco.am-ը եղել է ապաքաղաքական եւ վերկուսակցական մեդիա հարթակ, որը երբեւէ չի տրվել գայթակղությանն այս կամ այն կերպ շահարկելու բնապահպանական խնդիրները` որեւէ քաղաքական ուժի «ջրաղացին ջուր լցնելով»:
Մենք եղել ենք անաչառ եւ ներկայացրել իրողությունն այնպիսին, ինչպիսին կա` հենվելով ոչ միայն տարբեր մասնագետների եւ պաշտոնական տեղեկատվության վրա, այլ ինքներս մեր ուսումնասիրություններն օբյեկտիվորեն կատարելով եւ էկոճշմարտություն մատուցելով մեր ընթերցողին: Սա զուտ հայտարարություն չէ, այլ փաստ, որը կարձանագրեն մեր ընթերցողները:
Եվ այսօր, երբ ՀՀ քաղաքացին կանգնած է ճակատագրական ընտրության առաջ, չլինելով անտարբեր եւ կարեւորելով յուրաքանչյուրի ձայնի իրավունքը` հորդորում ենք անպայման գնալ ընտրության եւ կատարել էկոարժեքներին հարիր ընտրություն` հանուն Հայրենիքի, հանուն էկոլոգիապես մաքուր մթնոլորտի, հանուն առողջ ոչ միայն ապրելակերպի, այլեւ մտածելակերպի ձեւավորման:
Այո՛, մենք այս վճռորոշ պահին եւս մնում ենք մեր որդեգրած սկզբունքներին հավատարիմ եւ ոչ թե ուղորդում ենք, թե որ ուժին ընտրել, այլ կոչ անում` իրացնել ձեր ձայնի իրավունքը` ողջախոհության եւ խղճի մտոք: Ի դեպ, ընտրությունների ավարտից հետո` Eco.am-ն ամփոփելու է, թե նախընտրական քարոզարշավի ժամանակ քաղաքական ուժերից որոնք բարձրացրեցին էկոլոգիական խնդիրներին վերաբերող հարցեր եւ ինչպիսի լուծման ճանապարհներ առաջարկեցին:
Այնպես որ, թեժ ամռանը սպասեք թեժ բացահայտումների…






Շնորհակալություն ձեր կատարած աշխատանքի համար
Amenahajoxvac kayqna exacneri mijic