«Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի շրջանակներում սկսվել են ուռենիների տնկման աշխատանքները

https://eco.am/%d5%a3%d5%a5%d5%bf%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a1%d6%83%d5%a1%d5%b4%d5%a5%d6%80%d5%b1-%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%ae%d6%84%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%be%d5%a5%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%a3/

Մայիսի 3-11-ը տնկվել է ուռենու 135,990 կտրոն Մասրիկ և Կարճաղբյուր գետերի ափամերձ տարածքներում` Մեծ Մասրիկ, Ախպրաձոր և Վարդենիս համայնքների վարչական շրջաններում։ Նշված համայնքներից 63 բնակիչ մասնակցել է աշխատանքներին:
Ուռենիների տնկման աշխատանքները կշարունակվեն Գավառագետ, Արգիճի, Մարտունի և Ձկնագետ գետերի շուրջ և կավարտվեն մայիսի 20-ին: Սևանա լիճ թափվող մի շարք գետերի ափամերձ տարածքներում իրականացվում են նաև մաքրման աշխատանքներ:
Ծրագիրն իրականացվում է «կանաչ վերականգնում» մոտեցման շրջանակներում: Ծրագիրը տրամադրում է ժամանակավոր աշխատանք և աշխատանքի դիմաց եկամուտ այն մարդկանց, ովքեր տուժել են ՔՈՎԻԴ-19 համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքներից՝ նպաստելով Սևանա լճի և Սևանա լիճ թափվող գետերի էկոհամակարգերի վերականգնմանը:
Աշխատանքներն համակարգում են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ), ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
Ծրագրին աջակցող տեղական գործընկերներն են «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը, «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» (ISSD) և «Բլեջան» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության հասարակական կազմակերպությունները:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։