Ավարտված դրամաշնորհային ծրագրերի ամփոփում.ՇՄ նախարարություն

https://eco.am/%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%bf%d5%be%d5%a1%d5%ae-%d5%a4%d6%80%d5%a1%d5%b4%d5%a1%d5%b7%d5%b6%d5%b8%d6%80%d5%b0%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%ae%d6%80%d5%a1%d5%a3%d6%80%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a1%d5%b4/

«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի գործադիր մարմին է հանդիսանում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը։
ՊՏԱԾ-Հ ծրագրի Փոքր դրամաշնորհային բաղադրիչի 2-րդ փուլի շրջանակներում դրամաշնորհի արժանացած «Ծիածան» Առաջնորդների կրթական կենտրոն ՀԿ-ն Կապան և Քաջարան համայնքների 8 բնակավայրերի 6 դպրոցներում իրականացրեց «Էկոկրթության իրականացումը և էկոանկյունների հիմնում Կապան և Քաջարան համայնքների դպրոցներում» ծրագիրը, որի հիմնական նպատակն էր բարելավել հանրակրթական դպրոցներում էկոկրթության մակարդակը։
Ծրագրի հիմնական արդյունքները.
«ԱՐԿ» բնապահպանական ՀԿ-ի հետ համագործակցության շրջանակներում կազմակերպվել է տեղեկատվա-ճանաչողական էքսկուրսիա դեպի Տանձավեր, որտեղ քայլարշավային նոր արահետներ և էկո-ճամբար է հիմնվել։
Կապանի թիվ 5, Ծավի, Շիկահողի, Քաջարանի թիվ 1, Լեռնաձորի և Գեղիի դպրոցների 12 ուսուցիչների համար անցկացվել են 30-ժամյա վերապատրաստումներ։
Կապան և Քաջարան համայնքների վերոնշյալ դպրոցների 60 աշակերտների համար անցկացվել են 5-օրյա դասընթացներ, վերջիններիս մոտ ձևավորել են բնապահպանական գիտելիքներ, կարողություններ և մշակույթ, ստեղծելվել են «Կանաչ պարեկներ» բնապահպանական աշակերտական խմբեր։
Շահառու 4 դպրոցների 13-ից 16 տարեկան 29 աշակերտների համար կազմակերպվել է էկոկրթական ճամբար «Զանգեզուր» Կենսոլորտային Համալիր» ՊՈԱԿ-ի «Սոսու Պուրակ» վրանային ճամբարում։ Ճամբարին մասնակցած դպրոցականները ձեռք են բերել կայուն բնապահպանական գիտելիքներ, գործնական կարողություններ և սրտացավ վերաբերմունք՝ պահպանելու բնությունը։
Շահառու դպրոցների կարիքների գնահատման հիման վրա կազմվել է դպրոցական գույքի և գրականության ցանկ, յուրաքանչյուր դպրոցի տրամադրվել է 9 անուն գիրք և 39 անուն լաբորատոր նյութատեխնիկական պարագաներ։
Դպրոցներում ստեղծվել են էկոանկյուն-արահետներ։
Վերոնորոգվել, տեղեկատվական-հանրամատչելի էկոդաստիարակչական պաստառներ են տեղադրվել Կապանի Ա. Մանուկյանի փողոցի կանգառում։
Ծրագրի ողջ ընթացքը լուսաբանվել է Facebook սոցիալական ցանցի, տեղական հեռուստալիքի և թերթերի միջոցով։ Ծրագրի ավարտին անցկացվել է վերջնական ամփոփիչ միջոցառում-ցուցահանդես։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով