ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցները ՀՀ ոստիկանությունից ստացված գրության հիման վրա անհայտ անձի կողմից ապօրինի հատված կաղնի, ուռենի, կեչի և թեղի տեսակի ընդհանուր թվով 53 ծառի փաստով հաշվարկել են շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 1.552.500 ՀՀ դրամի չափով:
Ապօրինի ծառահատումները տեղի են ունեցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Ծաղկաձորի անտառպետության» թիվ 2-րդ պահաբաժնի 7-րդ քառակուսու 5-րդ անտառամասում:
Գործի նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժին։






Թողնել մեկնաբանություն