ՀՀ Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպանի պատվիրակությունը այցելեց ՇՄ նախարարություն

https://eco.am/%d5%b0%d5%b0-%d5%ac%d5%ab%d5%bf%d5%be%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d6%80%d5%a3-%d6%87-%d5%ac%d5%ab%d5%a1%d5%a6%d5%b8%d6%80-%d5%a4%d5%a5%d5%bd%d5%ba%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%ba/

Լիտվայի Հանրապետությունը պատրաստ է Հայաստանին տրամադրել 10 հազար հատ կեչու տնկի՝ ՀՀ կառավարության հայտարարած Հայաստանում 10 միլիոն ծառ տնկելու նախաձեռնության իրականացման համար։ Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ: Հանդիպմանը նաև քննարկվել են լիտվական զարգացման գործընկերության և դեմոկրատիայի խրախուսման ծրագրի շրջանակում համագործակցութան հեռանկարները։ Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: Դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն շեշտել է, որ, հեղափոխությունից ի վեր արձանագրված գործընթացներից ելնելով՝ իրենք նոր համագործակցությունների հեռանկարներ են տեսնում երկու երկրների միջև։ Վերամշակման/դեպոզիտային համակարգի ներդրման երկկողմ ծրագրի իրականացման նպատակով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից հաստատման նամակ է ներկայացվել Լիտվայի բնապահպանական ծրագրերի իրականացման գործակալությանը։ Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2021թ․ հունվարին։ «Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ իրականացվել է հանրապետությունում պլաստիկ, ապակյա, թղթե և ալյումինե տարաների դեպոզիտային (կանխավճարի) վերադարձման համակարգի ներդրման նախնական վերլուծություն։ Համակարգի ներդրման առաջմղման և գործարկման նպատակով նախատեսվում է դեպոզիտային վերադարձման համակարգի ներդրման մոդելի տնտեսական վերլուծություն (հիմնված միջազգային փորձի վրա), ինչի արդյունքում կվերհանվեն երկրի համար առավել նպատակահարմար տարբերակները։ Նախարար Պետրոսյանն առաջարկել է առաջիկայում ձևավորել աշխատանքային խումբ, որը կզբաղվի երկու երկրների միջև փորձի փոխանակման ավելի առարկայական գործընթացով»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։