Էկոլոգիական իրավիճակը ծնում է անոմալ երևույթներ

https://eco.am/%d5%a7%d5%af%d5%b8%d5%ac%d5%b8%d5%a3%d5%ab%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ab%d6%80%d5%a1%d5%be%d5%ab%d5%b3%d5%a1%d5%af%d5%a8-%d5%ae%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%a1%d5%b6%d5%b8%d5%b4%d5%a1%d5%ac/

Ինչպես տեղեկացնում է life.ru-ն ` Ղազախստանի Տեմիրտաու քաղաքի բնակիչները ոչ հաճելի երևույթի ականատես են դարձել. սև ձյուն է տեղացել: Քաղաքացիները սոցցանցում կիսվում են փողոցները պատած մուգ գույնի ձյան լուսանկարներով:

Տեղացիների խոսքով՝ նման արտասովոր երևույթի պատճառը տարածաշրջանում տիրող էկոլոգիական իրավիճակն է: 2018-ին տեղի բնակիչները ստուգումներ են անցկացրել քաղաքում գտնվող մետաղագործական գործարանում: Ստուգումը բացահայտել է, որ ձեռնարկությունում գերազանցվել է արտանետումների թույլատրելի սահմանը:

Երկրի էկոլոգիայի հարցերով նախարարը հայտարարել է, որ Տեմիրտաուի գործարաններում կրկին ստուգումներ կիրականացվեն:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել