Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 12 միլիոն դրամի վնաս

https://eco.am/%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%af%d5%a1-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%a1%d5%be%d5%a1%d5%b5%d6%80%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%bd%d6%81%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%a1%d5%be%d5%a5%d5%ac%d5%ab-%d6%84%d5%a1%d5%b6-12/

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020թ. նոյեմբերի 16-20-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրված 9 դեպքով հաշվարկվել է 12 միլիոն 317 հազար 500 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 100 հազար դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 200 հազար դրամի չափով վարչական տուգանք։ Դեպքերը վերաբերում են բուսական աշխարհի պահպանության ոլորտին:

Նշված ժամանակահատվածում ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 5 գործ (815 հազար դրամի չափով վարչական տուգանք)։ ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1 միլիոն 954 հազար 880 դրամ:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով