Էկո հանրագիտարան. Նուռ

https://eco.am/%d5%a7%d5%af%d5%b8-%d5%b0%d5%a1%d5%b6%d6%80%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6-%d5%b6%d5%b8%d6%82%d5%bc/

Ծանոթացեք նռան 10 օգտակար հատկությունների հետ.

1. Նուռը Բարձրացնում է հեմոգլոբինի տոկոսը: Նռան ամենահայտնի ազդեցությունը պայքարն է սակավարյունության դեմ: Արյան պակասի դեպքում անհրաժեշտ է օրական երեք անգամ ուտելուց կես ժամ առաջ խմել կես բաժակ նռան հյութ: Դա պետք է անել երկու ամիս:

2.Իջեցնում է ճնշումը: Նռան չորացրած կեղեւն ավելացնելով թեյի մեջ՝ կօգնի հանգստացնել նյարդային համակարգը, ազատվել անհանգստություններից եւ կարգավորել գիշերային քունը:

3.Նպաստում է հորմոնների ակտիվությանը: Նռան կեղեւը պարունակում է յուղ, որը վերականգնում է օրգանիզմի հորմոնալ հավասարակշռությունը:

4.Վարակազերծում է բերանն ու կոկորդը: Նռան կեղեւից պատրաստված ջրային լուծույթն օգտագործում են կոկորդի եւ բերանի խոռոչի հիվանդությունների ժամանակ:

5.Կփոխարինի ինսուլինին: Նուռն այն եզակի մրգերից է, որը ոչ միայն թույլատրվում է ուտել, այլեւ օգտակար է շաքարային դիաբետով հիվանդներին: Անհրաժեշտ է օրական չորս անգամ ուտելուց առաջ խմել 60 կաթիլ նռան հյութ: Արդեն երրորդ օրը շաքարի մակարդակն արյան մեջ էականորեն կնվազի:

6.Նռան հյութը շատ օգտակար է բոլոր նրանց համար, ովքեր գործ ունեն ռադիոակտիվ իզոտոպների հետ կամ ապրում են բարձր ճառագայթման գոտիներում:

7.Բուժում է մաշկը, եթե դուք ունեք յուղոտ մաշկ, թարախային մոծուկներ կամ ցան: Զեյթունի կամ արեւածաղկի ձեթով բոված նռան կեղեւի փոշուց դիմակ պատրաստեք, պահեք սառնարանում եւ դեմքին քսեք ոչ հաճախ՝ շաբաթվա մեջ երկու անգամ: Չորացրած կեղեւի փոշին արդյունավետորեն բուժում է այրվածքները, ճաքերը եւ քերծվածքները:

8.Հասած նռան կեղեւը պարունակում է մի շարք ալկալոիդներ, որոնք ունեն հակաճիճվային ազդեցություն: Որպեսզի ազատվեք ճիճուներից, 40-50գ մանրացված կեղեւը թրմեք 400գ սառը ջրով եւ թողեք 6 ժամ, այնուհետեւ եփեք մարմանդ կրակի վրա, մինչեւ հեղուկի կեսը գոլորշիանա: Հովացած թուրմը քամեք եւ մեկ ժամվա ընթացքում քիչ չափաբաժիններով խմեք: Մեկ ժամ անց լուծողական խմեք, իսկ 4-5 ժամ անց հոգնա արեք:

9.Նպաստում է փորլուծության բուժմանը: Մեծահասակները կարող են չորացնել, մանրացնել կեղեւը եւ օգտագործել օրական երեք անգամ ուտելուց հետո, իսկ երեխաներին այդ նույն նպատակի համար կարելի է տալ թարմ հյութը՝ վրան կիսով չափ ջուր ավելացրած:

10.Տարբեր բորբոքային հիվանդությունների (երիկամների, թոքերի, ականջի, աչքերի, հոդերի) ժամանակ օգտակար է նռան կեղեւի թուրմը: Պատրաստման համար անհրաժեշտ է երկու թեյի գդալ մանրացրած կեղեւի վրա ավելացնել մեկ բաժակ տաք ջուր, 30 րոպե եփել, թողնել սառչի, այնուհետեւ եռացրած ջրով նոսրացնել եւ օգտագործել օրական 2-3 անգամ ուտելուց 30 րոպե առաջ:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով