5-օրյա պարբերականությամբ չափվում է աղբյուրների և շատրվանող հորատանցքերի ջրի ծախսը

https://eco.am/5-%d6%85%d6%80%d5%b5%d5%a1-%d5%ba%d5%a1%d6%80%d5%a2%d5%a5%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b4%d5%a2-%d5%b9%d5%a1%d6%83%d5%be%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%a1%d5%b2%d5%a2/

Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի Ստորերեկրյա ջրերի մոնիթորինգի ծառայությունը քաղցրահամ ստորերկրյա ջրերի մոնիթորինգն  իրականացնում է 119 դիտակետերում, որտեղ 5-օրյա պարբերականությամբ չափվում է աղբյուրների և շատրվանող հորատանցքերի ջրի ծախսը, իսկ գրունտային և չշատրվանող հորատանցքերում՝ ջրի մակարդակը, բոլոր դիտակետերում՝ ջրի ջերմաստիճանը:

Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացավ, որ տարեկան երկու անգամ 55 դիտակետերից իրականացվում է ստորերկրյա ջրերի նմուշառում, դրանց որակական բնութագրերը որոշելու համար: Քիմիական անալիզի արդյունքում որոշվում է ստորերկրյա ջրերի հանքայնացումը, կոշտությունը, pH-ը, հոտը, համը և այլ մակրո և միկրոտարրեր՝ թվով շուրջ 40 բաղադրիչ:

Ստորերեկրյա ջրերի մոնիթորինգի ծառայությունն աշխատանքները իրականցնում է ժամանակակից չափիչ գործիքներով: Մշտապես կատարելագործվում են չափումներ իրականացնելուն նպաստող տեխնիկական հնարավորությունները և գործնական հմտությունները:

2024 թվականի փետրվարի 29-ին ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ծառայության և «Առլեամդուռ» ՍՊԸ-ի աշխատակիցների ջանքերով Արագածոտնի մարզի Կարբի գյուղի տարածքում գտնվող N2089 դիտակետում տեղադրվեց պիեզոմետրական խողովակ, որը չափումները կդարձնի ավելի դյուրին, իսկ մոնիթորինգի տվյալներն առավել հավաստի:

Դիտակետում կուսումնասիրվեն Արարատյան արտեզյան ավազանի նախալեռնային գոտու ստորերկրյա ջրերը: Այստեղ ստորերկրյա ջրերը բարձր որակի են, պիտանի են խմելու և ոռոգման համար: Դիտակետում ստորերկրյա ջրերի մակարդակը վերականգվում է երկրի մակերևույթից 46.2 մետր ցածր, ջրերի ջերմասիճանը 10.3°C է, էլեկտրահաղորդականությունը՝ 273 մկՍմ/սմ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սևանա լճից վերցված ջրի նմուշները կհետազոտվեն Գերմանիայի

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով