ՀՕԿ-ը պաշտոնապես ճանաչել է Եվրոպայի ջերմաստիճանի նոր ռեկորդը

https://eco.am/%d5%b0%d6%85%d5%af-%d5%a8-%d5%ba%d5%a1%d5%b7%d5%bf%d5%b8%d5%b6%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%b3%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b9%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%a5%d5%be%d6%80%d5%b8%d5%ba%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%bb%d5%a5/

Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացավ, որ համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ) 2021 թվականի օգոստոսի 11-ին Սիցիլիա կղզու Սիրակուզա քաղաքում ավտոմատ օդերևութաբանական կայանի կողմից գրանցված 48.8°C ջերմաստիճանը ճանաչել է որպես նոր ռեկորդ մայրցամաքային Եվրոպայի համար։

ՀՕԿ-ը, լինելով ՄԱԿ-ի մասնագիտացված կազմակերպությունը, Ժնևում տարածած հաղորդագրության մեջ հիշեցրել է, որ 48.0°C-ի նախորդ ռեկորդը գրանցվել է 1977 թվականի հուլիսի 10-ին Հունաստանի Աթենք և Էլեֆսիս քաղաքներում։ Այն հիմնված էր պաշտոնական կառավարական աղբյուրների վրա և ընդգրկված էր եղանակի և կլիմայի ծայրահեղ երևույթների մասին ՀՕԿ-ի գլոբալ տվյալների արխիվում իր սկզբնավորման պահին՝ 2007 թվականին։ Այդ ռեկորդը չէր անցել անկախ ստուգում ՀՕԿ-ի կողմից՝ ի տարբերություն վերջերս Իտալիայում գրանցված ջերմաստիճանի նշվում է զեկույցում։

Շատ դեպքերում ՀՕԿ-ի կողմից ռեկորդ հաստատելը պահանջում է երկար ընթացակարգեր, որոնք ապահովվում են կրիտիկական վստահություն այն բանում, որ համաշխարհային ռեկորդները գրանցվում են ճիշտ կատարված չափումների արդյունքում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կլիմայի փոփոխությունը արտացոլվել է եղանակա-կլիմայական էքստրեմալ երևույթների արժեքներով

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։