Պետք է արագացնենք գիտությունը՝ եռապատկելով վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը․ ՀՀ նախագահը՝ COP 28-ում

https://eco.am/%d5%ba%d5%a5%d5%bf%d6%84-%d5%a7-%d5%a1%d6%80%d5%a1%d5%a3%d5%a1%d6%81%d5%b6%d5%a5%d5%b6%d6%84-%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8%d5%9d-%d5%a5%d5%bc%d5%a1%d5%ba%d5%a1/

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 12-ը Դուբայում ընթանում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովը (COP28), որի շրջանակում հանդիպում է կայացել Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության պատվիրակությունների միջև:

«Անհրաժեշտ լուծումներն առկա են։ Մենք պետք է արագացնենք գիտությունը և ամրապնդենք վերջին տասնամյակի դրական զարգացումները՝ կրկնապատկելով և եռապատկելով վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը։ Դրա համար մեզ անհրաժեշտ է բավարար կլիմայական ֆինանսավորում, ու այդ ֆինանսավորման անկյունաքարը պետք է լինի «Կորուստների և վնասների» հիմնադրամը»,- ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովում հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և հավելել, որ կլիմայի փոփոխությունը շարունակում է մնալ գլխավոր գլոբալ խնդիր:

Ըստ ՀՀ նախագահի, կլիմայի փոփոխության մեղմացմանն ուղղված հավակնություններն իրագործելու համար պետք է կառուցել այնպիսի էներգետիկ համակարգեր, որոնք առավել չեզոք են ածխածնի արտանետման առումով և քիչ կախված՝ հանածո վառելիքից:

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթն ամբողջությամբ կարող եք դիտել տեսանյութում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

COP28 կլիմայական համաժողովին ընդառաջ Հայաստանն ամփոփել է տարեկան գործողությունների առաջընթացը

Կլիմայի փոփոխությանն ուղղված մեղմման գործընթացները քննարկվել են COP 28-ին ընդառաջ կայացած նախարարական համաժողովին

Ինչպես հաղթահարել կլիմայական ճգնաժամը. Դիլիջանում կայացել է երիտասարդական համաժողով

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով