9 Էկո վարքագիծ՝ արձակուրդը բնության գրկում անցկացնելու ընթացքում

https://eco.am/9-%d5%a7%d5%af%d5%b8-%d5%be%d5%a1%d6%80%d6%84%d5%a1%d5%a3%d5%ab%d5%ae%d5%9d-%d5%a1%d6%80%d5%b1%d5%a1%d5%af%d5%b8%d6%82%d6%80%d5%a4%d5%a8-%d5%a2%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a3%d6%80/

Ամառային հանգիստը բնության գրկում անցկացնելիս հասարակությունը  հիմնականում կենտրոնանում է հանգստից սեփական հաճույքը վայելելու ուղղությամբ և արդյունքում՝ անտեսում բնության խնամքն ու շրջակա միջավայրի պահպանությունը։ Eco.am սոցիալական հարթակն իր ընթերցողներին ներկայացնում է 9 էկո վարքագիծ, որը ցանկալի կլինի կիրառել արձակուրդը բնության գրկում անցկացնելու ընթացքում։

1Արձակուրդի գնացեք հանգիստ ժամանակահատվածում` կանխելու ռեսուրսների գերօգտագործումը. այդպիսով դուք կխուսափեք նաև մարդաշատ ժամանակահատվածից։

2․ Նախօրոք տեղեկացեք այն վայրերի մասին, որտեղ պետք է այցելեք: Հնարավոր է, որ այցելեք շրջակա միջավայրի առումով հատուկ տարածքներ, որի պարագայում դուք առավել ուշադիր պետք է լինեք արահետները գտնելուն և նշաններին հետևելու համար։

3․ Մի՛ ճանապարհորդեք ինքնաթիռով, եթե հնարավոր է, քանի որ ինքնաթիռները սպառում են մեծ քանակի վառելիք և արտանետում ջերմոցային գազեր։

4․ Օգտվեք հանրային փոխադրամիջոցներից` ավտոմեքենայի փոխարեն հեծանիվ քշեք կամ քայլեք ոտքով։

5․Նավերը և ռեակտիվ շարժիչներով ինքնաթիռները ստեղծում են աղմուկ և քիմիական աղտոտվածություն, որը խաթարում է կենդանական աշխարհը. մի թողեք շարժիչը միացված, եթե անհրաժեշտություն չկա։

6․Ծովափին աղբ մի թողեք, քանի որ դրանք կենդանական աշխարհի համար վտանգավոր կարող են լինել

7․ Տեղադրեք աղբամանները նպատակային. Հակառակ դեպքում այն կարող է վտանգավոր լինել կենդանական աշխարհի համար։

8․ Մի՛ գայթակղվեք միջամտելու կենդանական աշխարհին և խանգարելու բնակիչներին` անկախ նրանից, թե այդ պահին գտնվում եք ափին, թե ջրի տակ։

9․ Ուշադիր եղեք, թե ինչ հուշանվեր եք բերում արձակուրդից. փղերից և ալիգատորներից պատրաստված մարջանե և խխունջե շատ տեսակներ վտանգաված են, քանի որ նրանք սպանվել են հետաքրքրության, կամ հուշանվերների համար։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով