9 փաստ ջրաշուշանի մասին

https://eco.am/9-%d6%83%d5%a1%d5%bd%d5%bf-%d5%bb%d6%80%d5%a1%d5%b7%d5%b8%d6%82%d5%b7%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%ab%d5%b6/

Սպիտակ ջրաշուշանը հարսնամատազգիների (Nymphaeace) ընտանիքին պատկանող բազմամյա կոճղարմատավոր ջրային բույս է:

1․ Հայկական ֆլորայի ամենագեղատեսիլ բույսն է

2․ Հանդիպում է 50 տեսակ։

3․ գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում՝ Վտանգված տեսակ կատեգորիայում։

4․ Ծաղիկները մեկական են և խոշոր, լողում են ջրի մակերեսին

5․ Աճում են 1400-1900մ բարձրությունների վրա, լճերում, չհոսող ջրերում:

6․ Հայաստանում հանդիպում է միայն Լոռու ֆլորիստիկ շրջանում:

7․ Բացի Հայաստանից հանդիպում է Արևելյան Անդրկովկասում, Սկանդինավյան թերակղզում, միջերկրյածովյան ավազանում, Փոքր Ասիայում:

8․ Ծաղիկները պարունակում են ալկալոիդներ, եթերայուղեր, կոճղարմատները՝ աղաղանյութեր, օսլա։ Օսլայով հարուստ են նաև սերմերը (47 %), որոնք (բոված) կարելի է օգտագործել սուրճի փոխարեն։

9․ Մատղաշ կոճղարմատներն ուտելի են։

Տերևաթիթեղները ունեն մուգ կանաչ երանգ, կլոր ձեւ՝ հիմքում կտրված հատվածով։ Ծաղկաբույլերը մանր են, սպիտակ գույնի, հաճելի բուրմունքով։

Կոճղարմատը հզոր է։ Տերևները խոշոր են, կաշեկերպ, կլորավուն կամ սրտաձև, երկարակոթուն, ազատ լողում են ջրի մակերեսին։ Ծաղիկները երկսեռ են, խոշոր, մեկական՝ երկար ծաղկակոթուններով, սպիտակ, բուրավետ. բացվում են ցերեկը, իսկ արևը մայր մտնելուց հետո փակվումև ընկղմվում ջրի մեջ։ Ծաղկում է մայիսի վերջերից մինչև ուշ աշուն։ Պտուղը կանաչ է, բազմասերմ, հատապտղանման։

Ջրաշուշան կլիմայավարժեցվել է Երևանի բուսաբանական այգու արհեստ, ջրամբարներում, որտեղ լավ աճում է, ծաղկում ու պտղակալում։ Տեսակը պահպանվում է Էկոէպիկենտրոնի ex-situ կենդանի հավաքածուի կազմում։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով