8 փաստ, որ ծխելը ազդում է վահանաձև գեղձի վրա․ ներկայացնում է ԵՊԲՀ բժիշկ-էնդոկրինոլոգը

https://eco.am/8-%d6%83%d5%a1%d5%bd%d5%bf-%d5%b8%d6%80-%d5%ae%d5%ad%d5%a5%d5%ac%d5%a8-%d5%a1%d5%a6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%be%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b1%d6%87-%d5%a3%d5%a5%d5%b2%d5%b1%d5%ab/

Ծխելը ունի բազմակի ազդեցություններ հորմոնների արտազատման վրա, որոշ դեպքերում զուգորդվում է կարևոր կլինիկական երևույթներով:

Այս ազդեցությունների միջնորդված են նիկոտինի և թիոցիանատի ֆարմակոլոգիական գործնեությամբ:

Eco.am սոցիալական հարթակը ներկայացնում է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիական կլինիկայի բժիշկ,  ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի դասախոս Իսսա Ֆրեիջ Սաբրիինի 8 կետից բաղկացած հանգամանալից անդրադարձը՝ ծխախոտի ազդեցությունների ու հետևանքների մասին:

 1Ծխելը ունի բազմակի ազդեցություններ վահանաձև գեղձի վրա, ինչպես դրդող  այնպես էլ ընկճող ազդեցություն.ծխելը հանդիսանում է վահանաձև գեղձի հիվանդությունների զարգացման հզոր ռիսկի գործոն,հատակապես Գրևսի հիվանդություն (թունավոր խպիպ) և օֆթալմոպաթիա:

 2️ Ծխելը ունի թույլ դրդիչ ազդեցություն վահանաձև գեղձի գործնեության և չափերի վրա: Քիչ բարձրանում են հորմոնների քանակը հատկապես տրիյոդտիրոնինը և թիրոգլոբոլինը: Թիրեոխթանիչ հորմոնի մակարդակը ավելի ցածր է ծխողների մոտ:

3️ Ծխող ծնողների նորածինների պլազմայում մինչև մեկ տարեկան հասակի թիրեոգլոբոլինի և թիոցիանատի խտությունը ավելի բարձր է քան չծխողների: Սա նկատվում է նաև պասիվ ծխելու դեպքում (պասիվ ծխող մայրեր). որոշ հետազոտություներում հորմոնների փոփոխություն չի գրանցվել, սակային այլ հետազոտություններում նկատվել է թիրոքսինի մակարդակի ավելացում և թիրեոտրոպ հորմոնի նվազում ծխող մայրերի մոտ: Այլ հետազոտություններում` հղիության ժամանակ ծխող մայրերից ծնվածների մոտ գրանցվել են վահանաձև գեղձի մեծացում:

4️ Առկա են բավարար փաստեր, որ ծխախոտի օգտագործումը բարձրացնում է օֆտալմոպաթիայի հառաճման ռիսկը ռադիոակտիվ յոդո թերապիայից հետո և նվազեցնում է ճառագայթային ու գլյուկոկորտիկոիդների բուժման արդյունավետությունը. այդպիսով ծխողների մոտ օպֆտալմոպաթիայի բուժման արդյունավետությունը խիստ ցածր է. հավանական է, որ ծխելը խորացնում է հյուսվածքների թթվածինի քաղցը և գործադրում է իմունամոդուլյացիոն ազդեցություն:

5️ Հիպոթիրեոզով հիվանդ ծխող կանանց մոտ ուսաումնասիրությունների ժամանակ գրանցվել են TSH բարձրացում, T3 բարձրացում ազատT4 հետ համեմատած,քան չծխող կանանց մոտ:

6️ Մետա-անալիզը ցույց է տվել ,որ Հաշիմոտո և հետծննդաբերական թիրեոիդիտների ժամանակ ֆունկցիայի խանգարումը զուգորդվում է ծխելու հետ: Առկա են տվյալներ, որ Հաշիմոտո թիրեոիդիտների ժամանակ ծխելը կարող է առաջացնել հիպոթիրեոզ, թիոցիանատի քանակի ավելացման պատճառով:

 7️ Ոչ թոքսիկ խպիպները ավելի հաճախակի են հանդիպում ծխողների մոտ քան չծխողների և կանանց մոտ քան տղամարդկանց.հավանական պատճառն է նույնպես թիոցիանատը:

8 Ծխելու և վահանաձև գեղձի չարորակ ուռուցքների կապը բացասական է: Որոշ հետազոտողներ նկատել են, որ վահանաձև գեղձի նորագոյացությունների ռիսկը ծխողների մոտ ցածր է:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով