7 խորհուրդ․ ինչպե՞ս տեսակավորել աղբը՝ հետտոնական օրերին

https://eco.am/7-%d5%ad%d5%b8%d6%80%d5%b0%d5%b8%d6%82%d6%80%d5%a4%e2%80%a4-%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%9e%d5%bd-%d5%bf%d5%a5%d5%bd%d5%a1%d5%af%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%a5%d5%ac-%d5%a1%d5%b2%d5%a2%d5%a8%d5%9d/

Հետտոնական օրերին բոլորիս տներում էլ կենցաղային աղբը հասնում է աննախադեպ քանակի, ուստի, որպեսզի աղբակույտերի չվերածենք մեր մայրաքաղաքը, ապա մեզանից յուրաքանչյուրը առնվազն պետք է տիրապետի աղբը տեսակավորելու մի քանի տարրական կանոնների։

Eco.am սոցիալական հարթակը տոնական օրերին թափոնները նվազեցնելու համար մի քանի օգտակար խորհուրդներ է առանձնացրել։ Կարևոր է իմանալ, թե ինչպես ճիշտ տեսակավորել սննդի մնացորդները, փաթեթավորման թուղթը և տոնածառերը, դրանով իսկ նվազեցնել շրջակա միջավայրի վրա ազդեցությունը:

1․ Օգտագործեք բազմակի օգտագործման պայուսակներ, իսկ եթե հաճախ մոռանում եք, ապա պոլիէթիլենային տոպրակներ օգտագործելու դեպքում էլ այն կա՛մ վերադարձրեք խանութին, կա՛մ հանձնեք վերամշակման գործարանին։

2․  Սննդի մնացորդները աղբամանը նետելիս կապեք տոպրակը, որպեսզի այն չթափվի և չաղտոտի միջավայրը, ինչպես նաև տարածքում գարշահոտություն չտարածի։

3․Պոլիէթիլենային տոպրակները, նախքան աղբամանը նետելը, լավ կլինի դրանք բոլորը հավաքել մեկ տոպրակի մեջ, որպեսզի քամու օգնությամբ դրանք «չպարեն» օդում և հետո հանգրվանեն հարևանի ծառին՝ անցանկալի զարդարանքով։

4Նվերներ փաթեթավորելիս ստեղծագործեք։ Հնարավորինս նվազեցրեք փաթեթավորման թուղթը, քանի որ այն անձեռոցիկի նման չեն կարող վերամշակվել, քանի որ այն համարվում է ցածրորակ թուղթ, որը թղթի գործարանները չեն կարող օգտագործել: Փաթեթավորման թղթի փոխարեն օգտագործեք օրինակ՝ հին քարտեզները, գունավոր կտորները կամ հին նվերների պայուսակները: Կամ փորձեք նվերի փաթեթավորման մասը պատրաստել՝ օգտագործելով գեղեցիկ շարֆ կամ սպասքի նոր սրբիչ:

5․Տոներն ավարտվելուն պես, եթե բնական եղևնի եք բերել տուն, ապա աղբավայր նետելուց առաջ վրայից հեռացրեք բոլոր զարդանախշերը, փայլազարդերն ու տարատեսակ դեկորացիաները։

6․ Շշերը, տարրաները տեսակավորեք հնարավորինս մաքուր և չոր։

7․ Ստվարաթղթե արկղերը աղբամանը նետելիս հնարավորինս փոքրացրեք, ծալեք, որպեսզի շատ տարածք չզբաղեցնի:

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել