Նախատոնական գնումների եռուզեռն արդեն սկսված է, սակայն կարևոր է գնումներ կատարելիս ճիշտ կողմնորոշվել, թե ի՞նչ մթերք գնել, որտեղի՞ց գնել և ինչպե՞ս խուսափել թունավորումներից։
Նախատոնական գնումներ կատարելիս ՀՀ առողջապահության նախարարությունը 6 կարևոր խորհուրդ է հիշեցնում․
1․ Գնումներ կատարել խանութներից, ոչ թե՝ պատահական վայրերից։
2․Օգտագործել մշակում անցած գործարանային մթերքներ։
3․ Ուշադրություն դարձնել մթերքի պահպանման պայմաններին, ժամկետին և տեսքին։
4․Գնել թարմ մթերք, իսկ պատրաստի կերակրատեսակների դեպքում հետևել պահպանման պայմաններին։
5․Չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր։
6․ Աղցանները պատրաստել քիչ քանակով։
Թողնել մեկնաբանություն