50 տոպրակ աղբ է հեռացվել՝ Սևանա լճի ափերից մեկում

https://eco.am/50-%d5%bf%d5%b8%d5%ba%d6%80%d5%a1%d5%af-%d5%a1%d5%b2%d5%a2-%d5%a7-%d5%b0%d5%a5%d5%bc%d5%a1%d6%81%d5%be%d5%a5%d5%ac%d5%9d-%d5%bd%d6%87%d5%a1%d5%b6%d5%a1-%d5%ac%d5%b3%d5%ab-%d5%a1%d6%83%d5%a5%d6%80/

Շվեդիայի Շրջանավարտների Հայկական Ցանցի անդամներն ու Երիտասարդ Եվրոպական Դեսպանները  «Առանց Պլաստիկի շաբաթվա» շրջանակներում սեպտեմբերի 16-ին կազմակերպել են Սևանա լճի ափերից մեկի մաքրման աշխատանքները:

Ինչպես տեղեկացրի Eco.am սոցիալական հարթակին, միջոցառումը բաղկացած է եղել երկու հատվածից` ափամերձ տարածքի մաքրման աշխատանքներ և իրազեկվածության բարձրացմանն ուղղված թեմատիկ սեմինարի անցկացում:

Մոտ 1.5 ժամվա ընթացքում մասնակիցները հավաքել են ավելի քան 50 տոպրակ աղբ, որը հիմնականում բաղկացած է եղել պլաստիկ շշերից:

Օրվա երկրոդ հատվածում անցկացվել է բնապահպանական սեմինար, որի նպատակն էր Սևանա լճի խնդիրների, շրջակա միջավայրի պահպանության և կլիմայի փոփոխության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը: Սեմինարը վարոել է էկոլոգ ու Շվեդիայի ինստիտուտի շրջանավարտ Մարի Չաքրյանը: Սեմինարն ուղեկցվել է հետաքրքիր հարցադրումներով և քննարկումներով:

Առաջիկայում ևս Շվեդիայի Շրջանավարտների Հայկական Ցանցը նախատեսում է կազմակերպել համախբող և օգտակար միջոցառումներ:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով