Շատ երկրներում մարտկոցը ընդհանուր աղբամանը նետելը համարվում շրջակա միջավայրի աղտոտում: Eco.am սոցիալական հարթակի ստեղծագործական թիմը հաճած է նկատում, որ Հայաստանում մարտկոցը ընդհանուր աղբամանը նետելը հայ հասարակության համար սովորական երևույթ է։ Մինչդեռ ԱՄՆ-ում նման արարքը պատժելի է: ԱՄՆ-ի 42 նահանգներում օրենքը պահանջում է հավաքել և վերամշակել օգտագործած մարտկոցները: Այդպիսով ամերիկացիները պահպանում են շրջակա միջավայրի մաքրությունն ու խթանում արդյունաբերությանը, քանի որ վերամշակող ընկերությունների համար կապարի հիմնական աղբյուրը մարտկոցներն են: Իսկ Հայաստանը՝ պարզվում է, որ ոչ թե մարտկոց արտադրող այլ ներմուծող երկիր է:
Մի քանի կարևոր դիտարկում սովորական մարտկոցի վնասակարության մասին
Խորհուրդ չի տրվում առանց վերամշակման մարտկոցը նետել աղբը, քանի որ․
1․ նախ, այդ մասին նշված է յուրաքանչյուր մարտկոցի վրա, որ խորհուրդ չի տրվում նետել աղբը,
2․ սովորական մարտկոցը կարող է մեծ վնաս հասցնել շրջակա միջավայրին, եթե ուղղակի, առանց վերամշակման հայտնվի բնական միջավայրում:
3․ հեռակառավարման վահանակի, ժամացույցի, խաղալիքների, սմարթֆոնների օտագործված մարտկոցները, հայտնվելով աղբավայրում, կարող են մեծ վնաս հասցնել շրջակա միջավայրին:
4․ մարտկոցի միջուկը թունավոր է. պարունակվում է սնդիկ, կադմիում, մագնեզիում, կապար, անագ, նիկել, ցինկ: Եվ այս բոլոր ծանր մետաղները անձրևի, քամու և լույսի ազդեցության արդյունքում հայտնվում են հողի և ստորգետնյա ջրերի մեջ, որտեղից էլ անցնում են գետեր և լճեր, ինչպես նաև խմելու ջրի մեջ:
5․ Օգտագործված մարտկոցները հայտնվելով աղբավայրում՝ մեծ վնաս են հասցնում շրջակա միջավայրին: Մեկ մարտկոցը կարող է աղտոտել 20 քառակուսի մետր տարածք։





Թողնել մեկնաբանություն