5 խորհուրդ՝ ամառային հանգստի մեկնելուց առաջ

https://eco.am/5-%d5%ad%d5%b8%d6%80%d5%b0%d5%b8%d6%82%d6%80%d5%a4%d5%9d-%d5%a1%d5%b4%d5%a1%d5%bc%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a3%d5%bd%d5%bf%d5%ab-%d5%b4%d5%a5%d5%af%d5%b6%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82/

Արձակուրդի շրջանում հանգստի մեկնելիս, հատկապես ծովափնյա հանգստի, քչերն ունեն սովորություն արևից պաշտպանվող միջոցներ վերցնել։ Սակայն, պաշտպանիչ միջոցներ ասելով շատերը միանգամից մտածում են արևապաշտպան քսուկների մասին, սակայն ոչ պակաս կարևոր է նաև ճիշտ ընտրված հագուստը։

Eco.am-ն առաջարկում է հետևել ներկայացրած խորհուրդներին և ամենուրեք արևի ճառագայքներից կլինեք պաշտպանված։

1.Նախ, արևից պետք է պաշտպանվել նաև առօրյայում

Ամռանն արևի տակ գտնվելն ունի ժամային սահմանափակումներ՝ առավոտյան մինչև 11:00-ն, երեկոյան՝ 16:00-ից հետո: Ինչո՞ւ. քանի որ 11:00-16:00-ն ընկած ժամանակահատվածն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ամենաինտենսիվ շրջանն է, որը կարող է վտանգավոր լինել առողջության համար:

Եթե չի ստացվում վերոնշյալ ժամերին խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, ապա պետք է՝

1կրել բաց գույնի գլխարկ՝ բնական կտորից

2․կրել լայն, թեթև, մարմինը ծածկող, բնական կտորից կարված հագուստ

3 օգտագործել արևապաշտպան SPF քսուքներ. որքան մաշկի գույնը բաց է, այնքան SPF գործակիցը բարձր է (10-40):

Ջերմային հարվածի նշաններն են՝

1․ գլխացավ

2․ մարմնի ջերմության բարձրացում

3․ սրտխառնոց

4․ փսխում

5․գիտակցության մթագնում կամ կորուստ:

Առաջին բուժօգնությունը՝

1․ տուժածին տանել ստվերի տակ

2․շատ հեղուկ տալ

3․ զովացնել տուժածին՝ հովհարով, թաց թրջոցներ դնել ճակատին, պարանոցին, գլխի հատվածում, թաց սավանով ծածկել:

2. Շատ ջուր խմեք

Նման տարածված տեսակետ կա, որ բոլոր չափահաս մարդկանց համար՝ կիլոգրամ քաշին 30 միլիլիտր ջուր, այսինքն՝  60 կգ կշռող մարդն օրական պետք է 1,8 լիտր ջուր խմի, դա մինիմալ ծավալն է: Ծավալները մեծանում են՝ կախված մարդու ընդունած սննդից, արևի տակ գտնվելու ժամանակահատվածից, ֆիզիկական ակտիվությունից: Այն մարդը, որը բավարար ջուր է խմում, շատ ավելի առողջ է:

3. Եթե արդեն արևահարվել եք

Եթե ունեք թեթև՝ 1-ին, 2-րդ Ա կարգի այրվածքներ, այսինքն խորը մաշկային վնասվածքներ չկան, ամենալավ միջոցը սառը թրջոցներն են:  Մեզանում տարածված է նման դեպքերում մաշկին տոմատի մածուկ կամ մածուն քսելը, որը մեր ժամականերում ընդունելի չէ: Կարծում եմ՝ դա արվել է պարզապես այլ սառը միջոց չունենալու պատճառով, բայց 21-րդ դարում այդ խնդիրը չկա:

Հիշեք, որ կտրականապես չի կարելի ձեթ քսել այրված մաշկին, քանի որ ձեթը փակում է ծակոտիները և խանգարում է ջրի գոլորշիացմանը՝ մարմնի ջերմատվությանը:

4. Եթե ականջի մեջ ջուր է լցվել

Ծովում կամ լողավազանում լողալիս երբեմն ականջի մեջ կարող է ջուր լցվել: Դա սովորաբար ինքն իրեն անցնում է: Պարզապես պետք է ուշադիր լինել, հաճախակի պառկել տվյալ ականջի կողմը, որպեսզի ջուրը դուրս գա: Եթե անցուղին մաքուր է, որևէ խնդիր չի լինի, բայց եթե ունենք ծծմբային խցան, այն կլանում է ջուրը, խցանը չափերով մեծանում է և փակում է լսողական անցուղին: Եթե 1-2 օր անց խնդիրը չի լուծվում, անհրաժեշտ է դիմել բժիշկի: Առավել վատ է, եթե թմբկաթաղանթի վնասվածք ունեք, այդ դեպքում ջուրը կարող է մտնել միջին ականջ՝ առաջացնելով ականջաբորբ: Այս դեպքում ահազանգում եք բժիշկին հնարավորինս արագ՝ հետագայում լսողության հետ կապված խնդիրներից խուսափելու համար:

5. Եթե ճանապարհ գնալիս սրտխառնոց եք զգում

Ճանապարհ գնալիս ցանկացած դիսկոմֆորտ՝ լինի գնացքով, մեքենայով, նավով, թե ինքնաթիռով, կապված է վեստիբուլյար ապարատի անբավարարության հետ (հնուց հայտնի է որպես ծովային հիվանդություն):

Նման դեպքերում պետք է քչացնել նախօրոք ընդունվող սննդի քանակը, մաստակ ծամել, ցանկալի է՝ կծու համերով, իսկ դեղորայք ընդունել բացառապես բժշկի ցուցումով:

Երեխաների հետ ճանապարհորդելիս չենք մոռանում մարմնի ճիշտ դիրքի մասին: Այստեղ մեզ օգնության են գալիս քարսիթները, որոնք ֆիքսում են երեխայի դիրքը՝ հնարավորինս կանխելով ավելորդ թափահարումները:

Եթե մեքենայով եք երթևեկում, ապա անհրաժեշտ է հաճախակի կանգառներ անել, օդափոխվել, հնարավորության դեպքում՝ քայլել:

Բարձրադիր գոտուց դեպի ցածրադիր գոտի կտրուկ անցումների ժամանակ ձգտում ենք դանդաղընթաց լինել, խոսել, զրուցել, մաստակ ծամել՝ ապահովելով թմբկաթաղանթի վրա ներքին և արտաքին հավասարաչափ ճնշումներ:

Հիշեք` եթե դիսկոմֆորտը, սրտխառնոցը կապված է միայն ճանապարհ գնալու հետ, ապա դա պաթոլոգիա չէ, այլ ձեր առանձնահատկությունը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։