2024 թվականի փետրվարը, որի ջերմաստիճանը 1,36°C-ով բարձր է եղել միջին ցուցանիշից, երկրագնդի դիտարկումների ողջ պատմության ընթացքում դարձել է ամենատաք փետրվարը:
45% հավանականությամբ 2024 թվականը կլինի ռեկորդային ամենատաք տարին դիտարկումների ողջ պատմության ընթացքում
Երկրի վրա ջերմաստիճանի ռեկորդային գերազանցումները փետրվարին շարունակվել է ինը ամիս։ Համաշխարհային ծովային սառույցի մակերեսն իր մեծությամբ չորրորդն էր՝ 46 տարվա դիտարկումների մեջ և կազմել է 6,47 միլիոն քառակուսի մղոն՝ 460,000 քառակուսի մղոնով ցածր 1991-2020 թվականների միջին ցուցանիշից:
Փետրվարին ամբողջ աշխարհում տեղի է ունեցել տասնմեկ անվանված փոթորիկ, որը գերազանցում է 1991-2020 թվականների միջին ցուցանիշը 4-ով:
Համաձայն Բնապահպանական տեղեկատվության ազգային կենտրոնների (NCEI NOAA) տարեկան գլոբալ ջերմաստիճանի կանխատեսման՝ 45% հավանականությամբ 2024 թվականը կլինի ռեկորդային ամենատաք տարին՝ դիտարկումների ողջ պատմության ընթացքում և 99% հավանականությամբ կլինի ամենատաք տարիների հնգյակում։
Փետրվարին Հյուսիսային կիսագնդում ձյան ծածկույթը ցածր է եղել 1991-2020 թվականների միջինից: Ե՛վ Եվրասիայում և՛ Հյուսիսային Ամերիկայում միջինից ցածր համապատասխանաբար՝ 240,000 և 490,000 քառակուսի մղոնով, ընդ որում վերջինս երրորդ տեղն է զբաղեցրել ռեկորդային ամենացածր ընդհանուր ցուցանիշով:
Առավել մանրամասն այստեղ․
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ






Թողնել մեկնաբանություն