Գիտնականներն ապացուցել են, որ բնությունը մեծ ազդեցություն է ունենում երեխաների հոգեբանության վրա։ Դրա համար կարևոր է, որ երեխաները մոտ լինեն բնությանը։ Ավելի ազդեցիկ կլինի, երբ ձեր փոքրիկին ևս մաս դարձնենք այգեգործության և բույսերի խնամքին, այդ կերպ նա կսովորի հոգ տանել բնության մասին։
Eco.am սոցիալական հարթակը Երեխաների միջազգային տոնին՝ Հունիսի 1-ին ընդառաջ, ներկայացնում է մի քանի կարևոր քայլեր՝ ձեր փոքրիկին բնությանն ավելի մոտ դարձնելու համար։
1․ Նախ, այգեգործությունը Ձեր փոքրիկի կյանքում ֆիզիկական ակտիվություն կխթանի։ Բույսի խնամքի գործնական առաջադրանքները երեխաներին պահում են ակտիվ՝ զարգացնելով սեր ակտիվ ապրելակերպի նկատմամբ դեռ վաղ տարիքից:
2․ Այգեգործությունը երեխաներին հնարավորություն է տալիս ճանաչել բնությունը և կապ հաստատել դրա հետ: Նրանք ծանոթանում են տարբեր բուսատեսակներին և պատկերացում կազմում էկոհամակարգերի մասին։
3․Բույսերի խնամքը խթանում է երեխաների պատասխանատվության զգացողությունը։ Այն նրանց սովորեցնում է նվիրվածության և հետևողականության կարևորությունը, քանի որ նկատում են, թե ինչպես են իրենց գործողություններն ազդում բույերի աճի վրա:
4․Բույսերի հետ շփումը դրական ազդեցություն է ունենում երեխաների հոգեկան առողջության վրա։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բույսերի մոտ գտնվելը նվազեցնում է սթրեսը, ուժեղացնում է ուշադրությունը և բարելավում ընդհանուր առողջությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հանգստի մեկնելիս ինչպե՞ս երեխաներին պաշտպանել արևային այրվածքից․ բժշկի խորհուրդ
Թողնել մեկնաբանություն