4 պատճառ, որը մաշկը կենթարկի սնկային ախտահարումների

https://eco.am/4-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b3%d5%a1%d5%bc-%d5%b8%d6%80%d5%a8-%d5%b4%d5%a1%d5%b7%d5%af%d5%a8-%d5%af%d5%a5%d5%b6%d5%a9%d5%a1%d6%80%d5%af%d5%ab-%d5%bd%d5%b6%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a1%d5%ad%d5%bf/

Մաշկի սնկային ախտահարումները բավական տարածված են։ Դրանք առաջանում են մաշկի այս կամ այն հատվածում՝ նվազեցնելով կյանքի որակը և բազում անհարմարությունների պատճառ հանդիսանում։

Eco.am սոցիալական հարթակը Մաշկաբանության ազգային կենտրոնից տեղեկացավ, թե ինչը կարող լինել մաշկի սնկային ախտահարումների պատճառ։

Նախ՝

1․ Խոնավ միջավայրը,

2․ անհատական հիգիենայի կանոնների անտեսումը,

3․ հողաթափերի, գուլպաների ու կոշիկների ոչ անհատական կրումը,

4․ շոգեբաղնիքներում և լողավազաններում սանիտարահիգիենիկ նորմերի պահպանությանն ուշադրություն չդարձնելը։

Սնկային ախտահարումները կարող են լինել՝

1․դեմքին,

2․ գլխամաշկին,

3․ դաստակներին ու ներբաններին,

4․մեծ ծալքերին,

5․ լորձաթաղանթներին։

Ախտահարման տեղակայումով է պայմանավորված վերջինիս ախտահարման պատկերը։ Կլինիկական դրսևորումները մի կողմից պայմանավորված են վերնամաշկի, մազերի և եղունգների մեջ հարուցիչների ներդրմամբ, աճով և բազմացմամբ, իսկ մյուս կողմից ՝ բուն մաշկում առաջացող տարբեր աստիճանի բորբոքային պրոցեսներով։

Այս պրոցեսները արտահայտվում են ախտահարման օջախում մաշկի տարբեր աստիճանի կարմրությամբ, թեփոտվածությամբ, մազերի կոտրատվելով կամ թափվելով, եղունգների վրա տեղակայման դեպքում՝ դրանց ձևի և գույնի տարբեր փոփոխություններով։

Սնկային հիվանդությունների ռիսկային խմբում են՝

1․շաքարային դիաբետը,

2․էնդոկրին խանգարումները,

3․ քաղցկեղային հիվանդություններն ու դրանց բուժման պրոցեսում գտնվողները,

4․ հակաբիոտիկային բուժում ստացողները,

5․ՄԻԱՎ վարակակիրները։

Տվյալ խմբին պատկանողները պետք է ուշադիր լինել կանխարգելման պրոցեսում։

Կարևոր է հիշել, որ ախտորոշել կարող է բացառապես բժիշկը՝ հիմնվելով կլինիկական զննման, լաբորատոր քննությունների, գործիքային հետազոտությունների արդյունքների վրա։

Եվ ամենակարևորը՝ գուշակելու, ինքնուրույն ախտորոշելու փոխարեն, և առավել ևս՝ ինքնուրույն դեղորայքային ընդունումներից առաջ ժամանակ հատկացրե՛ք և այցելեք մաշկաբանի՝ կանխարգելելու բարդություններն ու բուժման ծանր ընթացքը և ստանալու արդյունավետ բուժում։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։