23 դեպքով վնաս է հասցվել բուսական և 1 դեպքով՝ կենդանական աշխարհին

https://eco.am/23-%d5%a4%d5%a5%d5%ba%d6%84%d5%b8%d5%be-%d5%be%d5%b6%d5%a1%d5%bd-%d5%a7-%d5%b0%d5%a1%d5%bd%d6%81%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a2%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d6%87-1-%d5%a4%d5%a5%d5%ba%d6%84/

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2023 թվականի ապրիլի 25-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում կատարված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 29 դեպք։

Eco.am սոցիալական հարթակը ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացավ, որ 23 դեպքով հաշվարկվել է 69.214.388 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 866.440 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 14 դեպքով նշանակվել է 1.580.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 23 դեպք, որից 22-ով հաշվարկվել է 69.211.188 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել՝ 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 866.440 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս 6-ով նշանակվել՝ 600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 3.200 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է  50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 3 դեպք: Նախկինում արձանագրված 5 դեպքով նշանակվել է  700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Արձանագրվել է 1 դեպք: Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է  150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել

Արձանագրվել է 1 դեպք: Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է  80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 3 գործ (ընդհանուր՝  585.210 ՀՀ դրամ)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 957.500 ՀՀ դրամ:

 Ստուգումների վերաբերյալ

Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 9 հանձնարարագիր։

Նախկինում արձանագրված 5 վնասի հաշվարկով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 15.037.999 ՀՀ դրամ։ 25 դեպքով նշանակվել է 2.590.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.029.581 ՀՀ դրամ:

Դիտարկումների վերաբերյալ

Իրականացվել է 3 դիտարկում։

Գործողության կասեցում

Կասեցվել է առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության 1 օբյեկտի գործողություն։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել