2024 թվականի ապրիլը դարձավ ամենատաքը և ամենաչորը` սկսած 1935 թվականից։ Հետազոտությունների արդյունքում նման եզրակացության է եկել Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հայաստանի ամսական միջին ջերմաստիճանը կազմել է 9․4°C, որը 4․5°C-ով գերազանցել է ապրիլի ամսական նորման (4․9°C)։
Ջերմաստիճանային շեղումները հատկապես բարձր են եղել ամսվա երկրորդ կեսին, երբ շրջանների զգալի մասում օդի օրական միջին ջերմաստիճանները բարձր են եղել նորմայից 6-8°C-ով։
Ապրիլի 17-20-ը և 28-30-ը ընկած ժամանակահատվածում գրանցվել է նոր ջերմաստիճանային ռեկորդներ՝ օրական առավելագույն ջերմաստիճանները Երևանում և Արարատյան դաշտում հասել են 30-32°C-ի։
Ամենատաք ապրիլն ուղեկցվել է սակավ տեղումներով։ Ամսական տեղումների միջին քանակը Հայաստանում կազմել է 23․4մմ կամ նորմայի 33%-ը։ Նման սակավ տեղումների քանակ Հայաստանում չէր դիտվել ապրիլ ամսին՝ սկսած 1935 թվականից։
Հատկապես չորային էր ապրիլի երրորդ տասնօրյակը, երբ Հանրապետության շրջանների մեծ մասում տեղումներ չեն գրանցվել կամ տեղումների գումարային քանակը կազմել է մինչև 5մմ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Կլիմայի գլոբալ տաքացման տեմպերը կտրուկ աճել են 2011-2020 թվականներին
Թողնել մեկնաբանություն