2024 թվականը՝ սպիտակ արագիլների հաշվառման տարի

https://eco.am/2024-%d5%a9%d5%be%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%a8%d5%9d-%d5%bd%d5%ba%d5%ab%d5%bf%d5%a1%d5%af-%d5%a1%d6%80%d5%a1%d5%a3%d5%ab%d5%ac%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b7%d5%be%d5%a1%d5%bc%d5%b4%d5%a1/

1994 թվականից, յուրաքանչյուր 10 տարին մեկ, Գերմանիայի բնության պահպանության միությունը (NABU Bundesverband) կոորդինացնում է սպիտակ արագիլների միջազգային հաշվառման իրականացումը։

Բազմացող զույգերի հաշվառումը թույլ է տալիս գնահատելու թռչնատեսակի գլոբալ պոպուլյացիան և հավաքագրելու կարևոր տեղեկատվություն վերջինիս պոպուլյացիայի զարգացման վերաբերյալ:

Այսպիսով հնարավոր է դառնում վաղ փուլում որոշել, թե որ շրջաններում է սպիտակ արագիլն իրեն զգում «ինչպես տանը», և որտեղ է պահանջվում ավելի մեծ պահպանություն:

Հաշվառումն իրականացվում է որոշակի գիտական չափանիշների հիման վրա: Հաշվառման ընթացքում տարանջատվում են՝

1․ մեկ բույն զբաղեցնող բոլոր զույգերի թիվը,

2․ չվող ձագերով բույն զբաղեցնող զույգերի թիվը,

3․ բույն զբաղեցնող զույգերի թիվը, ովքեր չունեն չվող ձագեր,

4․ բույն զբաղեցնող զույգերի թիվը, որոնց ձագերի վերաբերյալ տեղեկատվություն չկա,

5․ չվող ձագերի ընդհանուր թիվը։

Գերմանիայի բնության պահպանության միությունը հայաստանյան մասնաճյուղը 2020 թվականից մեկնարկել է «Սպիտակ արագիլների ուսումնասիրության և պահպանության» ծրագիրը՝ պայմանավորված սպիտակ արագիլների շրջանում աղտոտվածության հիմնախնդրով։ Աշխատանքների շրջանակներում իրականացվել է Արարատյան դաշտում (Արմավիրի և Արարատի մարզեր) թռչնատեսակի հաշվառում, աղտոտածության աստիճանի և արեալի բացահայտում, ինչպես նաև օղակավորման, նմուշառման և արբանյակային տվիչների տեղադրման աշխատանքներ։

Միանալով միջազգային հաշվառմանը՝ կազմակերպությունը հանձն է առնում այս տարի իրականացնելու սպիտակ արագիլի հաշվառում ողջ Հայաստանում։

Հաշվառումներին զուգահեռ կիրականացվեն նաև վերոնշյալ հետազոտական աշխատանքները՝ բացահայտելու համար արագիլների աղտոտվածության պատճառները, ուսումնասիրելու նրանց միգրացիան, անկման պատճառները։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հաշվառման արդյունքների համաձայն՝ աղտոտվածության արեալը նախորդ տարվա համեմատ մեծացել է 59 %-ով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փողոց նետած թափոնները արագիլների ձագերի անկման պատճառ են դառնում

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով