2022-ին Հայաստան է այցելել 1.67 մլն զբոսաշրջիկ

https://eco.am/2022-%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6-%d5%a7-%d5%a1%d5%b5%d6%81%d5%a5%d5%ac%d5%a5%d5%ac-1-67-%d5%b4%d5%ac%d5%b6-%d5%a6%d5%a2%d5%b8%d5%bd%d5%a1%d5%b7%d6%80%d5%bb%d5%ab/

2022 թվականի դեկտեմբերին, օպերատիվ տվյալներով, Հայաստան է այցելել առավել քան 130 հազար զբոսաշրջիկ։ Այս թիվը մոտ 20 հազարով գերազանցում է 2019 թ. ռեկորդային ցուցանիշը։

Eco.am սոցիալակն հարթակն այդ մասին տեղեկացավ ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի տրամադրած տեղեկատվությունից, ըստ որի ընդհանուր առմամբ՝ 2022 թվականին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է մոտ 1.67 մլն մարդ՝ 2019 թ. 1.89 մլն մարդու համեմատ։

Հատկանշական է, որ հեղինակավոր Forbes ամսագիրն արդեն կազմել է 2023 թվականին ճանապարհորդությունների համար ամենահետաքրքիր ուղղությունների ցանկը, որտեղ Հայաստանը ճանաչվել է 2023 թվականի լավագույն տուրիստական ուղղություններից մեկը։

«Հայաստանը գեղեցիկ երկիր է իր հարուստ պատմությամբ և մշակույթով։ Այն հիանալի բնապատկերների տուն է, ներառյալ Կովկասի լեռները և Սևանա լիճը, ինչպես նաև ունի հնագույն բազմաթիվ ճարտարապետական հրաշքներ, ինչպիսիք են Գառնիի տաճարը և Հաղպատի վանքը։ Այդ հրաշքներից մի քանիսը ընդգրկված  են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում»,- Forbes-ի հոդվածում այսպես է ներկայացվում Հայաստանը, որպես լավագույն տուրիստական ուղղություններից մեկը։

Հոդվածում նաև առանձնահատուկ շեշտված է հայկական համեղ խոհանոցը․ «Հայաստանը  հայտնի է նաև իր համեղ խոհանոցով՝ իր  մի շարք թարմ խոտաբույսերով և համեմունքներով: Եթե սննդի սիրահար եք, ապա չմոռանաք հայկական խաշը (ոսկորների արգանակ), տոլմա (խաղողի թփով), մանթի, իհարկե, տնական թթու վարունգը»,– հեղինակավոր Forbes ամսագիրն այսպես է ներկայացրել Հայաստանն իր տեսարժան վայրերով ու խոհանոցով։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով