2022-ի ընթացքում Հայաստան է եկել 1 մլն 540 հազար զբոսաշրջիկ

https://eco.am/2022-%d5%ab-%d5%a8%d5%b6%d5%a9%d5%a1%d6%81%d6%84%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6-%d5%a7-%d5%a5%d5%af%d5%a5%d5%ac-1-%d5%b4%d5%ac%d5%b6-540-%d5%b0%d5%a1%d5%a6%d5%a1/

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն օրերս ամփոփել է  2022 թվականի ընթացքում իրականացված աշխատանքներն ու ձեռքբերումները, ինչպես նաև ներկայացրել 2023 թվականի անելիքները։

Ինչպես Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, տարեկան ամփոփիչ հանդիպման ընթացքում նախարար Վահան Քերոբյանն առանձնահատում շեշտել է, որ տարվա ընթացքում Զբոսաշրջության կոմիտեի թիմի իրականացրած աշխատանքի արդյունքում կան նշանակալի ձեռքբերումներ:

«Իրականացվել է մեդիա ոլորտի ներկայացուցիչների և բլոգերների`դեպի Հայաստան ճանաչողական այցեր՝ ԱՄՆից, Վրաստանից, Դուբայից, Բելառուսից և Գերմանիայից: Հայաստանի մասին միջազգային պարբերականներում տպագրվել են բազմաթիվ հոդվածներ»,-հանդիպմանը ներկայացրել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը և ընդգծելով, որ 2022-ի ընթացքում Հայաստան է եկել 1 մլն 540 հազար զբոսաշրջիկ:

«Զբոսաշրջության մասին օրենքի նոր նախագիծն արդեն ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմին։ Ներկայացված օրենքի նոր տարբերակում հիմնական փոփոխությունները վերաբերում են կարգավորումների դաշտին և որակավորման գործընթացների ներդրմանը»,- տեղեկացրել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սուսաննա Հակոբյանը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով