Կորոնավիրուսային համավարակի արդյունքում գրեթե ողջ աշխարհում, վերջին երկու տարիներին, զբոսաշրջությունը ևս կաթվածահար վիճակում էր։ Հայաստանի պարագայում ևս, այստեղ արդեն ծիլեր տվեց տեղական զբոսաշրջությունը։
2021 թվականին Հայաստանի քաղաքացիների մեծ մասը՝ 1․595․826 անձ ճամփորդել և հանգստացել է երկրի տարածքում։ Այս մասին Eco.am սոցիալական հարթակը տեղեկանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Զբոսաշրջիկների թիվը՝
2021 թվականին Հայաստանի քաղաքացիների մեծ մասը՝ 1․595․826
2020 թվականի համեմատ ավելի է 52․6%-ով,
2019 թվականի համեմատ ավելի է 3․3 %-ով,
Նպատակը՝
1․ Հանգիստ և ժամանց՝ 77%,
2․ Գործնական՝ 15,5 %
3․ Բուժում՝ 4․2%,
4․Կրթություն՝ 0․8 %,
5․ Այլ նպատակներ՝ 2,5 %։
Վիճակագրական տվյալներն արտացոլում են հյուրանոցներում և հյուրատներում հաշվառված զբոսաշրջիկներին։





Թողնել մեկնաբանություն