Հանրության շրջանում կա թյուր կարծիք, թե աշնանը զով եղանակային պայմաններից ելնելով անտառներում հրդեհներ տեղի չեն ունենում։ Սակայն, իրականություն այլ բան է ապացուցում։ Վերջին օրերին հաճախակի են դարձել հայաստանյան բնության ամենատարբեր հատվածներում բռնկված հրդեհների մասին։ Վերջին օրերին «Դիլիջանի ազգային պարկ»-ի տարածքում բռնկված հրդեհն էր, որը մի քանի ժամ անց, հրշեջ-փրկարարական ջոկատի և «Դիլիջանի ազգային պարկ»-ի աշխատակիցների ջանքերով մեկուսացվեց։
Eco.am սոցիալական հարթակն ուսումնասիրել ու ներկայացնում հրդեհների հետևանքով բնությանը հասցված վնասների մասին։
ՄԱԿ-ի նոր հետազոտության համաձայն ամբողջ աշխարհում մինչև 2100 թվականը անտառային հրդեհների հաճախականությունը կարող է աճել մինչև 50%-ով:
Ըստ հետազոտության՝ հրդեհները նպաստում են ավելի շատ ջերմոցային գազերի առաջացմանն ու արտանետմանը:
Ըստ մասնագետների՝ կա հրդեհների առաջացման երեք հիմնական պատճառ՝
1․ մթնոլորտ,
2․ բուսականություն
3․ անտառային վայրերում կրակի բռնկում:
Կախված տարածաշրջանից հրդեհի առաջացման պատճառները տարբեր են լինում։ Ըստ հետազոտության՝ հրդեհները ենթարկվում են կլիմայի փոփոխության ազդեցությանը, ինչը հանգեցնում է անտառային հրդեհների ավելի երկար տևողությանը և ավելի մեծ ուժգնությանը ամբողջ աշխարհում:
Մասնագետները ուսումնասիրությունների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ 2021 թվականին ամբողջ աշխարհում անտառային հրդեհները մթնոլորտ են արտանետել մոտ 1,76 միլիարդ տոննա ածխածին: Այն մնում է մթնոլորտում և պատճառ դառնում երկրագնդի մակերեսի ջերմաստիճանի բարձրացմանը, որի հետևանքով էլ առաջանում են ավելի շատ անտառային հրդեհներ:





Թողնել մեկնաբանություն