2020-2024 թվականների ընթացքում Լոռու մարզի Սպիտակ քաղաքում ջերմաարդիականացվել է 3 բազմաբնակարան շենք: Eco.am սոցիալական հարթակը կատարված աշխատանքների մասին տեղեկացավ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) էներգաարդյունավետության նախագծերից։ Ըստ որի՝
1․Ջերմամեկուսացվել են շենքի արտաքին պատերը,
2․ Ջերմամեկուսացվել է վերին հարկի ծածկը,
3․ Վերականգնվել կամ փոխարինվել են մուտքի դռներն ու պատուհանները, կառուցվել են նախամուտքերը,
4․ Տեղադրվել է ժամանակակից լուսադիոդային լուսավորման համակարգ և այլն:
Արդյունքում՝
1․ էներգիայի սպառումը նվազել է ավելի քան 3 անգամ,
2․ հարմարավետության մակարդակը զգալիորեն բարելավվել է,
3․ շենքի բնակարանների շուկայական արժեքն աճել է 10-15%-ով:
Լուսանկարում՝ Մանուկյան 14 հասցեի բազմաբնակարան շենքն է, որը ջերմաարդիականացվել է ՄԱԶԾ-ԿԿՀ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի համաֆինանսավորմամբ, պետական սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ 2020թ-ին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Թողնել մեկնաբանություն