Երևանի քաղաքապետարանը օրերս ներկայացրել է 2020 թվականին կատարած աշխատանքների կարճ հաշվետվությունը.
Աղբահանություն և ձնամաքրում
– Կառուցվել է աղբահանության և սանմաքրման համայնքային պարկը
– 112 միավոր տեխնիկայից 51-ը օգտագործվում է ձնամաքրման աշխատանքներում
– Մեկնարկել է թափոնների տեսակավորման գործընթացը
Տրանսպորտ
– Համայնքի միջոցներով ձեռք են բերվել 100 կոմպակտ ավտոբուսներ։ Նոր ավտոբուսների գնումը կշարունակվի 2021 թվականին։
– Կառուցվել է ավտոբուսների նոր պարկը
Անվտանգ երթևեկություն
– Լուսավորվել է 100 հետիոտնային անցում, 18 անցում կահավորվել է «հետիոտնի կանչ» ռեժիմով
– Վերականգնվել է քաղաքային գրեթե բոլոր թունելների լուսավորությունը
– Նոր LED լուսատուներով է փոխարինվում գիշերային լուսավորության ցանցը
Առողջապահություն
– Պոլիկլինիկաները վերազինվում են ժամանակակից սարքավորումներով
– 1980-ականներից առաջին անգամ վերանորոգվել են Շտապօգնության բոլոր կայանները
Կանաչապատում
– Տնկվել է 212 հազար թուփ
– Վերականգնվել է 6300 գծամետր ջրագիծ, անց է կացվել 4300 գծամետր նոր ջրագիծ
– Ձեռք են բերվել բույսերի խնամքի նոր սարքավորումներ
Մշակույթ
– Համայնքային թատրոնները վերանորոգվում են և վերազինվում
Նոր վերելակներ
– 2020-ին փոխարինվեց 500 վերելակ
Շինարարություն և բարեկարգում
– Հիմնանորոգվել է 12 մանկապարտեզ, ևս 15-ը նորոգվում է
– Բարեկարգվել է 65 բակ
– Կառուցվել է Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի նոր շենքը
– Բարեկարգվում են քաղաքի այգիները (Օղակաձև զբոսայգու 6-րդ հատված, Սարյանի անվան պուրակը, 16-րդ շղթայի այգին, Քանաքեռ ՀԷԿ-ի այգին)
– Շարունակվում է շրջանցիկ ճանապարհի և կամրջի կառուցումը
COVID-19 և պատերազմ
– Անվճար նմուշառումներ և թեստավորում 12 պոլիկլինիկաներում
– Սոցաջակցություն՝ միայնակ կենսաթոշակառուներին
– Վարչական շրջաններում կազմակերպվում էր դեպի Արցախ օգնության առաքումը
– 200 մլն դրամ՝ Ստեփանակերտին
– Քաղաքային ավտոբուսներով կազմակերպվեց արցախաբնակների վերադարձը տուն





Թողնել մեկնաբանություն