194 դեպքով վնաս է հասցվել Հայաստանի շրջակա միջավայրին

https://eco.am/194-%d5%a4%d5%a5%d5%ba%d6%84%d5%b8%d5%be-%d5%be%d5%b6%d5%a1%d5%bd-%d5%a7-%d5%b0%d5%a1%d5%bd%d6%81%d5%be%d5%a5%d5%ac-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1/

Eco.am սոցիալական հարթակը ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացավ, որ 2023 թվականի օգոստոս ամսվա ընթացքում վերահսկողական աշխատանքների ընթացքում արձանագրվել է 194 դեպք:

Մասնավորապես՝

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Ստացված 91 գրավոր տեղեկատվությունների հիման վրա իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 88 հաշվարկ՝ 141,482,416 ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 23 վարչական վարույթ, կայացվել է տույժ նշանակելու մասին 14 որոշում, նշանակվել  1,340,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 3 վարչական վարույթ:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Ստացված թվով 7 գրավոր տեղեկատվության հիման վրա իրականացվել է  շրջակա միջավայրին պատճառված վնասի 2 հաշվարկ՝ 2,500 ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 6 վարչական վարույթ, կայացվել է տույժ նշանակելու մասին 4 որոշում, նշանակվել  230,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Ստացված 69 գրավոր տեղեկատվության հիման վրա իրականացվել է  շրջակա միջավայրին պատճառված վնասի 10 հաշվարկ՝ 9,989,689 ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 67 վարչական վարույթ, կայացվել է տույժ նշանակելու մասին 48 որոշում, նշանակվել 7,720,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 10 վարչական վարույթ:

 Ընդերքի պահպանության ոլորտ

Իրականացվել է թվով 12 չափագրման աշխատանքներ։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում կամ աղավաղված ներկայացում

Տեսչական մարմնի նախաձեռնությամբ արձանագրվել է 7 դեպք։ Հարուցվել է 7 վարչական վարույթ, կայացվել է տույժ նշանակելու մասին 34 որոշում և նշանակվել 2,310,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Ստուգում

ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 8 հանձնարարագիր։

Իրականացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի 9 հաշվարկ՝  4,856,696 ՀՀ դրամի չափով։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 45 որոշում և նշանակվել  5,960,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Տրվել է պարտադիր կատարման 21 հանձնարարական՝

  • 2՝ մթնոլորտային օդի պահպանության,
  • 13՝ վտանգավոր նյութեր, արտադրության ու սպառման թափոնների,
  • 4՝ ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության,
  • 2՝ ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության ոլորտներով։

Գործողության կասեցում

Կասեցվել է առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության 5, առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվությունների 3 և առանց ընդերքօգտագործման իրավունք ձեռք բերելու 1 սուբյեկտների գործողություններ։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 12 գործ (ընդհանուր՝ 13,402,316 ՀՀ դրամ)։

ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 8,743,944 ՀՀ դրամ գումար:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով