18.684.440 ՀՀ դրամի չափով վնաս է հասցվել ՀՀ բուսական աշխարհին

https://eco.am/18-684-440-%d5%b0%d5%b0-%d5%a4%d6%80%d5%a1%d5%b4%d5%ab-%d5%b9%d5%a1%d6%83%d5%b8%d5%be-%d5%be%d5%b6%d5%a1%d5%bd-%d5%a7-%d5%b0%d5%a1%d5%bd%d6%81%d5%be%d5%a5%d5%ac-%d5%b0%d5%b0-%d5%a2%d5%b8%d6%82%d5%bd/

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 5-ից 16-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների ընթացքում արձանագրվել է 55 դեպք: Eco.am սոցիալական հարթակը ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացավ, որ 29 դեպքով հաշվարկվել է 18.980.940 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7 դեպքով նշանակվել է 650.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 14 դեպքով հաշվարկվել է 2.998.670 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 21 դեպքով նշանակվել է 1.710.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 35 դեպք, որից 26-ով հաշվարկվել է 18.684.440 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4-ով նշանակվել՝ 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 12 դեպքով հաշվարկվել է 2.724.100 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 8-ով նշանակվել՝ 800.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 296.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված  1 դեպքով հաշվարկվել է 5000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է  50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 10 դեպք, որից 1-ով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված  1 դեպքով հաշվարկվել է 269.570 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել՝ 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Արձանագրվել է 5 դեպք, որից 2-ով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 7 դեպքով նշանակվել է 450.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Պետական փորձաքննություններ

Արձանագրվել է 1 դեպք:

Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել

Արձանագրվել է 1 դեպք:

Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 160.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 9 գործ (ընդհանուր՝  1.292.840 ՀՀ դրամ)։

Նծված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 474.200 ՀՀ դրամ:

Ստուգումների վերաբերյալ

Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 7 հանձնարարագիր։

Նախկինում իրականացված 12 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 19 որոշում՝ 2.440.000 ՀՀ դրամի չափով, նաև 6-ով հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 59.536.423 ՀՀ դրամի չափով։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել