Տնային բույսերը կարևոր դերակատարություն ունեն տան և՛ թթվածնի ապահովման, և՛ դեկորատիվ առումով էկո միջավայր ստեղծելու համար։ Սենյակային առողջ բույսեր ունենալու համար մասնագետները խորհուրդ են տալիս այն հաճախ ջրել՝
1․խաշած բանջարեղենի ջրով,
2․բրնձի ջրով,
3․ձվի ջրով:
Ըստ մասնագետների, այդ ջուրը հարուստ է հանքային նյութերով և կենսանյութերով, ինչի արդյունքում էլ այն դրական է ազդում բույսի աճի վրա:
Սակայն, պետք է նկատի ունենալ, որ յուրաքանչյուր բույս անհատական և առանձնահատուկ մոտեցում է պահանջում, ուստի պետք բոլորին մոտենալ նույն կերպ՝ ջրել և մշակել մեխանիկորեն։
1․Եթե սենյակային ծաղկի տերևներր դեղնել են հիմնամասից, ուրեմն նշանակում է, որ ամենահին արմատների մոտ առատ ջուր է հավաքվում։
2․Ցողունի ամբողջ երկայնքով դեղնած տերեւները վկայում են բարձր խոնավության մասին։
3․Եթե բույսի տերեւներր կծկվել են, թառամել, կախվել, չեն ձգվում դեպի լույսը, ուրեմն օդափոխությունը նորմալ չէ, արմատները դժվար են շնչում։ Դրա համար պետք է փխրեցնել հողը, որպեսզի հողի մակերեսին առաջացած սպիտակ հողակեղեւը բույսին չխանգարի շնչել։
4․Եթե ծաղկի տերեւները պտտվում են դեպի վար, ուրեմն կարիք կա ջրելու, իսկ եթե ծաղկի տերեւների եզրերը չորանում են, փշրվում, ուրեմն անհրաժեշտ է ծաղկի մոտ տափակ ամանով ջուր դնել։
5․Եթե բույսի տերեւների վրա անգույն բծեր են հայտնվել, տերեւները կորցրել են իրենց բնական գույնը եւ թափվում են, ուրեմն սենյակի օդը չափից ավելի չոր է։
6․Պարտեզազգիներին պատկանող բույսերը ջրել այնքան ջրով, որ հողը չունենա ավելորդ խոնավություն։
7․Ծաղիկները ջրելու անհրաժեշտության մասին կարելի է իմանալ ծայրը սրած փայտիկով։ Մտցնել փայտիկը մինչեւ թաղարի հատակը։ Եթե հանելուց հետո չոր է, վրան չկան հողի կոշտուկներ, ուրեմն պետք է ջրել։
8․Ծաղիկները ջրելիս, ջրի շիթը ուղղել վերեւից որքան հնարավոր է թաղարի եզրերին մոտ, որպեսզի ցողունն ու արմատը չնեխեն։
9․Եթե երկար ժամանակ բացակայելու եք տնից, ծաղիկների մոտ, ծաղկամանից ավելի բարձր տեղ դույլով ջուր դրեք։ Մառլյայի մի ծայրը դնել դույլի, իսկ մյուսը` թաղարի մեջ։ Ջուրն աստիճանաբար կանցնի բույսին։
10․Խոնարհվող բույսերը լվանալ պետք չէ, քանի որ դրանից կարող է առաջանալ սնկային հիվանդություն։
11․ Բույսերը ջրել սենյակի ջերմաստիճանի ջրով, լավ կլինի ջրին ավելացնել մի քանի կաթիլ քացախ կամ կիտրոնահյութ։
12․ Բույսերի տերեւները անհրաժեշտ է երկու կողմից լվանալ հանքային ջրով։
13․Խորհուրդ է տրվում ծաղիկները աճեցնել փայտյա թաղարների մեջ։ Պարբերաբար փխրեցնել թաղարի հողի վերին շերտը։ Անհրաժեշտության դեպքում հողին ավելացնել մաքուր ավազ կամ սոճու մանրացրած տերեւ։
14․Պայծառ օրերին ծաղկող բույսերը հանել պատշգամբ, նրանք հավելյալ օդ եւ լույս ստանալով, ավելի արագ եւ առողջ կաճեն։
15․Եթե հյուրասենյակում հաճախ են ծխում, ապա պետք է 5-8 կանաչ բույս դնել ծխախոտի ծխից ձերբազատվելու համար եւ աշխատեք հաճախակի խառնել հողը, որպեսզի թաղարի երեսին առաջացած բորբոսագույն հողը չխթանի բույսերի բնական աճին։
Թողնել մեկնաբանություն