Ծովափնյա արձակուրդներին պատրաստվելը միշտ ուրախ և հաճելի է: Բայց շատ կանանց հիմնական սխալն այն է, որ փորձելով կանխատեսել ամեն ինչ, նրանք հավաքում են իրերի հսկայական ճամպրուկ, որի պարունակության մեծ մասը մինչև արձակուրդի ավարտը այդպես էլ կմնա ճամպրուկում։
Eco.am սոցիալական հաթակը կօգնի ձեզ ճիշտ պատրաստվել հանգստի մեկնելուց առաջ»
Առաջին հերթին կենտրոնացեք այն վայրի վրա ուր մեկնում եք
1․ նախապես պարզեք կլիմայի առանձնահատկությունները,
2․հստակեցրեք ձեր արձակուրդի ժամանակահատվածում եղանակի մոտավոր կանխատեսումը:
Ի դեպ, բացի կլիմայից և եղանակից պետք է հաշվի առնեք արձակուրդի ձեր սեփական ծրագրերը՝ պատրաստվում եք արևայրուք ընդունել և լողալ ամբողջ օրերը, թե՝ ուզում եք գնալ արշավի, էքսկուրսիաների:
Այս ամենից հետո նոր կարող եք կազմել ճանապարհորդության իրերի ցանկը:
1․ Եթե պլանավորել եք երկրից դուրս մեկնել հանգստի, ապա առաջին հերթին պայուսակի մեջ դրեք փաստաթղթերը՝ անձնագիր, ավիատոմս, հյուրանոցի ամրագրում։ Ձեզ հետ պետք է ունենաք գումար ոչ միայն քարտի վրա այլ նաև դրամապանակում, որպեսզի անհարմար իրավիճակում չհայտնվեք։ Այս ամենի համար ձեզ անհրաժեշտ կլինի փոքրիկ բայց հարմարավետ պայուսակ, որը ամբողջ ընթացքում ձեզ հետ կլինի։
2․ Դեսպանատների և արտակարգ իրավիճակների ծառայությունների հեռախոսներ:
3․Մի մոռացեք հաղորդակցության միջոցների մասին: Անմիջապես տեղադրեք բջջային հեռախոսը և լիցքավորիչը: Եթե ենթադրվում է, որ ճանապարհորդությունները երկար են լինելու, խորհուրդ է տրվում ձեզ հետ ունենալ պլանշետ կամ նոութբուք: Կարող եք այնտեղ մի քանի հետաքրքիր ֆիլմ ձայնագրել և վայելել ճանապարհորդությունը: Կարող եք նաև գիրք վերցնել՝ լողափում արևայրուք ընդունելիս կարդալու համար։
4․ Գրիչ և նոթատետր արագ գրառումների համար:
5․ Ֆոտոխցիկ կամ տեսախցիկ, ինչպես նաև դրանց համար նախատեսված հիշողության քարտեր:
6․Հագուստ՝ երկու լողազգեստ, որպեսզի մինչ մեկով լողանում եք մյուսը չորանա։ Երկու-երեք տարբեր ու հարմարավետ հագուստ, որով և կարող եք լաղափ գնալ և կրել նաև զբոսանքի գնալիս՝ շորտեր, կիսաշրջազգեստներ, շապիկներ, զգեստներ, թեթև տաբատ, վերնաշապիկ։
7․Ձեզ հետ ունեցեք հարմարավետ կոշիկներ զբոսանքի համար, և լաթեր՝ լողափի համար։ Ի դեպ, ապահովության համար լավ կլինի 2 զույգ վերցնեք, քանի որ լաթերից մեկը հնարավոր է պոկվի, այդ ժամանակ խուճապի մատնված խանութ չեք փնտրի նոր լաթեր գնելու համար։
8․Հիգիենայի պարագաներ՝ օճառ, ատամի խոզանակ և մածուկ, թաց և չոր անձեռոցիկներ, սրբիչ։
9․Արևապաշտպան քսուքներ, որոնք անհրաժեշտ են նույնիսկ այն դեպքում, եթե չեք պատրաստվում ամբողջ օրը լողափին արևայրուք ընդունել։ Ձեր մաշկը պետք է պաշտպանված լինի արևի ճառագայքներից: Սա հատկապես կարևոր է հանգստի առաջին օրերին: Եթե ցանկանում եք լավ արևայրուք ունենալ, ապա ամենալավն այն է, որ արևապաշտպան տարբեր գործոններով մի քանի քսուք վերցնեք, որպեսզի սկսեք ամենաբարձր պաշտպանությունից և աստիճանաբար իջեք մինչև ամենացածրը:
10․ կարևոր աքսեսուարներ՝ ակնոց, գլխարկ, գլխաշոր
11․ Դիմահարդարման պարագաներ։ Խորհուրդ է տրվում միայն օգտագործել արևապատպան քսուք, սակայն կան կանայք, որոնք առանց դիմահարդարման չեն կարող անգամ լողափ գնալիս, ապա նման դեպքում աշխատեք նվազագույնի հասցնել դիմահարդարման պարագաները՝ ճամպրուկում։
12․ Ձեզ հետ անպայման պետք է վերցնեք դեղերի նվազագույն փաթեթ: Արտակարգ իրավիճակներում դեղատները կարող են մոտակայքում չլինել: Բացի այդ, եթե դուք մեկնում եք արտերկիր, շատ դեղամիջոցներ կարող են տրամադրվել միայն դեղատոմսով: Այս դեպքերում կօգնի ճանապարհորդական առաջին օգնության հավաքածուն։ Եթե ունեք քրոնիկ հիվանդություններ, ապա ճանապարհորդելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել ձեր բժշկի հետ։
Սրանք այն հիմնական պարագաներն են, որոնք ձեզ հարկավոր կլինեն ծովափնյա արձակուրդի ժամանակ: Ամենայն հավանականությամբ, ձեր ցուցակը մի փոքր այլ կլինի, սակայն հիշեք, որ այն պետք է հիմնված լինի ըստ ձեր անհատական կարիքների և տվյալ վայրի պահանջների:
Թողնել մեկնաբանություն