10 պատճառ օրական 1 ավոկադո ուտելու համար

https://eco.am/10-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b3%d5%a1%d5%bc-%d6%85%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-1-%d5%a1%d5%be%d5%b8%d5%af%d5%a1%d5%a4%d5%b8-%d5%b8%d6%82%d5%bf%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80/

Սննդաբանները պնդում են որ ավոկադոն հիանալի մթերք է օրվա ցանկացած ժամին ուտելու համար: Այն իր յուրահատուկ համի պատճառով կիրառվում է նաև սոուսների, աղցանների և աղանդերների պատրաստման համար։

Eco.am սոցիալական հարթակը ներկայացնում է ավոկադոյի օգտակար հատկությունները, որոնք հաճախ մարդիկ ուշադրություն չեն դարձնում։

Նախ, ավոկադոն համարվում է ամենաօգտակար մրգերից մեկը։ Պտուղը հարուստ է օմեգա -3 ճարպաթթուներով, որոնք կարող են նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը և նվազեցնել ինսուլտների և սրտի կաթվածների ռիսկը: Բացի այդ, ավոկադոն կալիումի աղբյուր է, որը կարևոր է նյարդային համակարգի աշխատանքի և բջիջներին սննդանյութեր մատակարարելու համար: Երրորդ՝ ավոկադոն հարուստ է չհագեցած ճարպերով: Դրանք նաև նպաստում են խոլեստերինի վերացմանը և նվազեցնում թրոմբոցի ռիսկը:

Ավոկադոն օգտակար է նաև քաշը նվազեցնելու համար, քանի որ մանրաթելերի բարձր պարունակության շնորհիվ երկար ժամանակ սնունդ ընդունելու ցանկություն չի առաջանում:

Վերջապես, ավոկադոն պարունակում է ֆոլաթթու: Այն B խմբի վիտամին է, որն անհրաժեշտ է ուղեղի աշխատանքի և առողջ հղիության համար:

Եթե օրական ուտեք մեկ ավոկադո, ապա՝

 1․ Ավոկադոն կբարելավի տեսողությունը, ինչը պայմանավորված է դրանում պարունակվող անփոխարինելի կարոտինոիդներով: Այս տարրերը շատ կարևոր են և պարունակվում են հիմնականում ավոկադոյի մեջ:

2․ Այս միրգը հարուստ է կալիումով, ինչի շնորհիվ կարգավորում է զարկերակային ճնշումը: Կալիումն օրգանիզմից դուրս է բերում հավելյալ նատրիումը, ինչն էլ նպաստում է ճնշման կարգավորմանը:

3․ Ավոկադոն նաև կարգավորում է օրգանիզմում խոլեստերինի մակարդակը և նվազեցնում է ցածր խտության լիպոպրոտեինների մակարդակը:

4․ Այս միրգը հիանալի բաղադրիչ է նաև նիհարել ցանկացողների սննդակարգում ներառելու համար: Այն խթանում է նյութափոխանակությունը, ինչը նպաստում է քաշի նվազմանը: Բացի այդ, հետազոտությունը ցույց է տվել, որ ավոկադոյի գործածությունից հետո քաղցի զգացումը չի տանջում շուրջ 5 ժամ:

5․ Ավոկադոյի հյութահանուկը շատ առողջարար է աթրիտի դեպքում և մեղմում է օստեոպորոզի ախտանշանները:

6․ Այս մթերքը պաշտպանում է շաքարային դիաբետից, քանի որ կարգավորում է օրգանիզմում շաքարի ու ինսուլինի մակարդակները:

7. Ավոկադոն շատ օգտակար է նաև հղիների համար, քանի որ պարունակում է մոր ու պտղի առողջության համար շատ կարևոր վիտամիններ: Բացի այդ, այն ազատում է նաև ինքնազգացողության վատացումից, ինչը բավական հաճախ է նկատվում հղիների մոտ:

8. Ավոկադոն հարուստ է վիտամին K-ով, որը շատ կարևոր է ոսկորների ամրապնդման համար: Այս տարրի շնորհիվ ավոկադոն օգնում է կանխել կոտրվածքները:

9․Այս պտուղը պարունակում է նաև մեծ քանակությամբ ֆոլաթթու, որն օգնում է նվազեցնել ընկճախտի (դեպրեսիա) զագացման հավանականությունը:

10. Մեծ քանակությամբ մանրաթելերի շնորհիվ այս միրգը պաշտպանում է նաև այնպիսի քրոնիկ հիվանդություններից, ինչպիսին են գլխուղեղի կաթվածը, շաքարային դիաբետը, աղեստամոքսային հիվանդությունները, սրտի իշեմիկ հիվանդությունն ու զարկերակային գերճնշումը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել