1 տոննայից ավելի ապօրինի որսված ձուկ՝ սիգի որսի արգելքի ընթացքում

https://eco.am/1-%d5%bf%d5%b8%d5%b6%d5%b6%d5%a1%d5%b5%d5%ab%d6%81-%d5%a1%d5%be%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%a1%d5%ba%d6%85%d6%80%d5%ab%d5%b6%d5%ab-%d5%b8%d6%80%d5%bd%d5%be%d5%a1%d5%ae-%d5%b1%d5%b8%d6%82%d5%af%d5%9d-%d5%bd/

Դեկտեմբերի 15-ից հունվարի 20-ը՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Ոստիկանության, «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի, ՏԻՄ-ի աշխատակիցների հետ համատեղ հատուկ միջոցառումներ է իրականացրել Սևանա լճի ավազանում ու հարակից տարածքներում, բացօթյա վաճառակետերում, Երևան-Սևան մայրուղու և Գեղարքունիքի մարզից դուրս եկող ճանապարհների հենակետերում։

36 օր տևած Սևանա լճում սիգի ձվադրման ընթացքում որսի արգելքին ուղղված խստացված վերահսկողության ավարտին առգրավվել է 1 տոննայից ավելի ապօրինի որսված ձուկ։

Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։

Շուրջօրյա հերթապահության ընթացքում ընդհանուր առգրավվել է․

1․  3877 հատ, 1345.3կգ «սիգ» տեսակի ձուկ,

2․10կգ ձկնկիթ,

3․ լճից դուրս են բերվել ապօրինի գործիքներ՝ 174 ձկնորսական ցանց, 95 խեցգետնաորսիչ, 3 ռետինե նավակ,

4․լճի առափնյա հատվածից ապամոնտաժվել ու հեռացվել են ժամանակավոր կացարաններ։

Արձանագրված մի շարք դեպքերով նախապատրաստված նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով