Մինչ ֆուտբոլի երկրպագուները քննարկում են Ֆուտբոլի աշխարհի առաջնության արդյունքներն ու չեմպիոնների արդարացի և ոչ արդարացի հաղթանակը, Eco.am-ն իր ընթերցողների համար առանձնացրել է ֆուտբոլի օգտակար ու վնասակար հատկությունների մասին։
Մանկության տարիներին բոլորս էլ, անկախ սեռից, բակային ֆուտբոլի «առաջնությունների» ժամանակ վնասվածքներով ենք տուն վերադարձել, սակայն հանդիպել ենք ծնողների խրախուսանքին, թե՝ ընկնել վեր կենալով ես մարդ դառնում, կամ՝ կմեծանաս, կմոռանաս ․․․
Իրականում, ժամանակակից ծնողները գրեթե երազում են, որ երեխան գոնե մեկ ժամով կտրվի համակարգչային խաղերից ու վիրտուալ իրականությունից և տեղափոխվի բակ՝ ֆոտբոլ, բասկետբոլ, բադմինտոն և այլ ֆիզիկական ու օրը լցնի առողջարար խաղերով։
Ինչևէ, ապացուցված է, որ բոլոր բակային խաղերն էլ առողջ ապրելակերպի մի մասնիկ են հանդիսանում և առաջիկայում, մենք պարբերաբար մեր ընթերցողներին կներկայացնենք բակային խաղերի առողջարար ու օգտակար հատկությունների մասին։
Այսօր փորձենք պարզել այդքան տարածված ու արական սեռի համար պաշտելի ֆուտբոլի օգտակար ու վնասակար հատկությունների մասին։
Ֆուտբոլի օգուտը
Ֆուտբոլն ամրապնդում է ոտքերի մկանները, կանոնավորում կենսառիթմն ու շնչառությունը, բարելավում է սրտամկանի համակարգը։
Ֆուտբոլի վնասը
Իրականում, ֆուտբոլից ստացած վնասը մեծ է, այն կարող է լայնացնել ծնկածալերի ջլերն ու կողի մկանները։ Հաճախակի են ոտնաթաթի և ծնկների մկանահյուսվածքների հատվածների վնասվածքները։ Անխուսափելի է ոտքերի կոտրվածքներն ու ուղեղի ցնցումը։
Հնարավոր բարդություններն ապագայում
Առանց համապատասխան պատրաստվածության, շարունակաբար ֆուտբոլ խաղալը կարող է առաջ բերել ցավեր՝ թիկունքի ներքնամասում և մեծացնել աքիլեսյան ջիլը։
Կալորիականության կորուստ
Եթե մեկ ժամ զբաղվեք ֆուտբոլ սպորտաձևով, ապա կծախսեք 636 կկալ։




Թողնել մեկնաբանություն